15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան ուղղակի կամ ածանցյալ կերպով մեր երկրի դեմ պատերազմ է մղում. դիվանադետ

‹‹Հայոց ցեղասպանության պահանջատիրության ուղղությամբ մեր քայլերը երբեմն դանդաղ են: Բայց մենք,   թեկուզ ուշացած,  մշակում ենք իրավաքաղաքական փաթեթ՝ մեր պահանջները ներկայացնելու համար: Համաշխարհային մասշտաբով Հայոց ցեղասպանության մասին խոսելիս պիտի ասենք՝ Հռոմի պապի ելույթը կարևոր էր: Աշխարհի բարյականության առաջ դա յուրահատուկ քննություն էր: Լուռ մնացողներն էլ ապացուցեցին՝ կապված են ցեղասպան մտածողություն ունեցողների հետ››, –  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց – Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Բանախոսն ընդգծեց՝ Թուրքիան տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ է, բայց  այդ երկիրը շարունակում է հայկական մշակույթը ավերել ու վանդալիզմի ենթարկել Արևմտյան Հայաստանում: Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ թուրքական վերնախավում շարունակում է դոմինանտ լինել ցեղասպան մտածողությունը: Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց այդ պարզ ճշմարտությունը:

‹‹Քառօրյա պատերազմն ապացուցեց՝ Թուրքիան ուղղակի կամ ածանցյալ կերպով մեր երկրի դեմ պատերազմ է մղում››, –  ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը:

Արա Պապյանն ընդգծեց՝ սերունդները պետք է գիտական աշխատություններ կարդան Հայոց ցեղասպանության վերաբերյալ, իսկ այդ ուղղությամբ դեռևս շատ  աշխատանքներ կան, որ պետք է իրականացվեն: Հարկավոր է  խորը գիտական ուսումնասիրություններ անել:

«Գիտության մեջ ևս պետք է քայլեր արվեն: Հայոց ցեղասպանւթյան մասին պետք է գիտական աշխատություններ գրվեն ու դրանք պիտի դուրս բերվեն միջազգային ասպարեզ: Մենք գիտական ներուժ ունենք: Բայց գիտնականի համար պետք է հնարավորություններ ստեղծվեն: Լրջագույն գործերի համար պետք են մասնագիտական խմբեր ստեղծվեն՝ պետական աջակցությամբ››, –  ընդգծեց դիվանագետ Արա Պապյանը:

Բանախոսն ընդգծեց՝  ժամանակն է, որ ուղղորդիչ դեր ունեցող գիտական աշխատություններ գրվեն, որոնցում ներառված կլինեն նաև  պահանջատիրության դրույթները:

‹‹Պետական մակարդակում շատ բան փոխվեց պահանջատիրության դիրքերից: Այժմ փորձ է արվում ստեղծել իրավաքաղաքական փաթեթ՝ խնդիրը իրավական դաշտ տեղափոխելու համար››,- շեշտեց   ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Պատմաբանն ընդգծեց՝ կային կարծիքներ, թե 100 տարի անց պահանջատիրության կոչերը պիտի լռեն, բայց, բարեբախտաբար, այդպես չեղավ:

Պատմաբանն ընդգծեց՝ աշխարհին պիտի հիշեցնենք՝ մենք գործ ունենք այնպիսի պետության հետ, որը 100 տարի անց էլ շարունակում է ցեղասպանությունը, շարունակում է ունենալ ցեղասպան մտածողություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ