01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անաղմուկ եւ հնարավորինս լուռ

ԱԺ-ում այսօր ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն առաջարկեց Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ առաջարկված`  ընդդիմադիր պատգամավորների նախագիծը քննարկել քննարկել այս քառօրյայի ընթացքում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենք հարգում են Խոսրով Հարությունյանի կարծիքը, ուստի նախատեսվում է այդ հարցը քննարկել ուրբաթ օրը: Իսկ երբ պետք է շարունակվեր նախորդ նիստում […]

Հոպայի հայ վարորդները փակել են Սարպիի սահմանային անցակետը երկու կողմերից

Այսօր լրատվամիջոցներով տարածվեց տեղեկատվություն, թե  Թուրքիայի Հոպա քաղաքում մարտի 13-ին, բեռնատար մեքենաները, որոնց վարորդները հիմնականում հայեր են, փակել են Վրաստան-Թուրքիա Սարպի սահմանային անցակետը երկու կողմերից եւ թույլ չեն տալիս ոչ մի մեքենայի անցնի սահմանային անցակետով: Armweeklynews-ի փոխանցմամբ, այս կերպ վարորդները փորձում են իրենց բողոքն արտահայտել Վրաստանի իշխանությունների կողմից թուրքական համարներով բեռնատարների նկատմամբ միտումնավոր մեծ տուգանքներ […]

ԼՂՀ պատվիրակությունը մեկնել է Լիբանան

ԼՂՀ վարչապետը մարտի 12-ին և 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հայազգի և օտար ներդրողների հետ,նրանց հետ քննարկել Արցախում ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր և ձեռքբերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Արցախ Րութս Ինվեսթմընթս»ընկերության տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը քննարկել էընկերության […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԺԿ արտգործնախարարների հանդիպմանը

Մարտի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության արտգործնախարարների հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին տասներկու երկրների արտգործնախարարներ, ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլը, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանը, ԵԺԿ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Նախարարական հանդիպման օրակարգում էին ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, […]

Պայթյուն Անկարայի կենտրոնում․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ /վիդեո/

Նախօրեին Անկարայի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 34 հոգի մահացել է, կա 125 վիրավոր, որոնցից 15-ը ծայրահեղ ծանր վիրճակում են, հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ բազմաթիվ մեքենաներ են այրվել պայթյունի հետեւանքով։ Ականատեսների վկայությամբ՝ մի ավտոմեքենա է մոտեցել քաղաքապետարանի ավտոբուսին՝ Գյուվեն զբոսայգու հարեւանությամբ գտնվող ավտոբուսի կանգառում ու պայթել: Ոստիկաններն աշխատում են […]

«Ի՞նչի են մեզ բոմժ դարձնում» /վիդեո/

«Անցած երեքշաբթի էլ գնացինք քաղաքապետարան ու հասկացանք, որ մեր լուծումը կստանանք, եթե գոռանք ու պահանջենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուզանդ փողոցի նախկին բնակչուհի Քնարիկ Առաքելյանը` նշելով, որ 18 նախկին բնակչի բողոք արդեն բավարարվել է: «Ինչի են մեզ բոմժ դարձնում, մենք էլ տուն ու տեղ ենք ունեցել»,-բողոքում է բնակչուհի, ով համոզված է՝ արդարությունը վերագտնելու համար միայն […]

Շարունակվում է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Կորեայի Հանրապետություն

Մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալություն (KOICA): Պատգամավորները շրջել են գործակալությունում` ծանոթանալով պատմությանը եւ գործունեությանը: Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են KOICA-ի Ծրագրերի եւ տարածաշրջանային համագործակցության հարցերով փոխնախագահ Սունգհո Չոի հետ: Ողջունելով հյուրերին` պարոն Սունգհո Չոն նշել է, որ իրենց համար […]

ՀՀԿ երիտասարդությունը չի հանդուրժում

Երեկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ դասախոսություն է ներկայացնում ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներին, որոնց մեջ կային նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողներից: Շատերին գուցե կարող է թվալ, թե գործ ունենք իրավիճակով անվերապահորեն հիացած երիտասարդների հետ, որ իբր համարժեք չեն պատկերացնում ու չեն էլ կամենում ընկալել ու նկատել արդի մարտահրավերները: Հավատացնում եմ, այդպես չէ, երիտասարդներն առանձնանում էին […]

Վարչապետն ընդունել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է  Հայաստանի  համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին:  Հանդիպումը կայացել է ՀՀԿ կանանց խորհրդի, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»  ՀԿ-ի  և ՄԱԿ-ի  զարգացման ծրագրերի գրասենյակի ժողովրդական ծրագրերի համակարգողի նախաձեռնությամբ: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով հանդիպման մասնակիցներին կանանց տոների առթիվ, բարձր է գնահատել կանանց դերը երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում:  Հովիկ Աբրահամյանը […]

Ամփոփվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով 2015 թ. կատարված աշխատանքներին, նշել է, որ ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության ծրագրով նախատեսված 13 միջոցառումը և 2 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված