27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կայքերում հիստերիա է սկսվել. Սոլովյով

Ռուս հայտնի հաղորդավար, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը քիչ առաջ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով այն մասին, որ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի մասին հաղորդում պատրաստել՝ կապված վերջին օրերին այնտեղ ծավալվող իրադարձությունների մասին: «Զվարճալի է: Հենց գրեցի, որ վաղվա եթերի համար տեղեկություն եմ հավաքում Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ադրբեջանական կայքերում հիստերիա սկսվեց»,- […]

Մերձդնեստրի ԱԳ նախարարը զանգահարել է ԼՂՀ իր գործընկերոջը

Ապրիլի 4-ին մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցելԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդենստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևի միջև։ Կողմերն անդրադարձել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերիշփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին և դրանցհետևանքով ստեղծված իրավիճակին։ Վիտալի Իգնատևը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության […]

Արկադի Ղուկասյանը հետևում է իրադարձությունների զարգացմանը

ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը ուշադիր հետևում է արցախյան ճակատում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքին և դրանց շուրջ ծավալվող քաղաքական զարգացումներին: Ինչպես տեղեկացրել են Արկադի Ղուկասյանի գրասենյակից, նա բարձր է գնահատում Արցախի քաղաքան ղեկավարության, բանակի և ազատամարտիկների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմն ու կամային որակները, որոնք անհաջողության դատապարտեցին ԼՂՀ դեմ իրագործված այս արկածախնդրությունը: Նա հույս ունի, […]

Ղարաբաղյան պատերազմի միջազգային արձագանքը

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել է լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ: Ամփոփելով ապրիլի 3-ի երեկոյի դրությամբ միջազգային արձագանքները՝ կարող ենք արձանագրել, որ միջազգային խաղացողները մեծ մասամբ հանդես են գալիս լղոզված […]

Իրանական բնակավայրը գտնվում է արցախյան ուժերի թիկունքում. ՀՀ ՊՆ

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հոսեին Շեյխին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ռազմական կցորդին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման առիթը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետի տեղակալ Շաբեստարի հայտարարությունը և դրան առնչվող ադրբեջանական լրատվամիջոցներով շահարկվող լուրն այն մասին, իբր արցախյան ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Արևելյան […]

Հայաստանն ու ԼՂՀ-ն կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները

Րոպեներ առաջ  ԱԺ նիստի ընթացում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Մենք այստեղ աշխատում ենք, իսկ իրադարձություններն արագ են զարգանում: Տեղեկացնեմ, որ ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Նախագահը նշել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն ու լայնածավալ մասշտաբներ ստանան, Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը»: Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը իր խոսքում շեշտել […]

Անհրաժեշտ է վերադառնալ հրադարարին ԼՂ-ում․ Կրեմլ

Կրեմլում այս պահին առաջնային են համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերադառնալ եւ նվազագույնի հասցնել ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով առաջացած վնասները։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնալ Դմիտրի Պեսկովը։ «Ես իմ կողմից ամեն տեսակի մեկնաբանություն կբացառեմ։ Կարեւորը՝ վերադառնալ հրադադարի ռեժիմին»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք ՌԴ-ն կհրաժարվի Հայաստան եւ […]

Ցանկանում էին հակամարտության կարգավորումը ամբողջությամբ տապալել․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, հայտնում է РИА Новости-ն։ Սերգեյ Լավրովը նշել է, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի տարբերակը Մինսկի խմբի ձևաչափն է։ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնել  […]

Մեզ չեն գոհացնում հավասարության նշան դնող գնահատականները. Շարմազանով

Այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս պահին Հայաստանը գնում է հակառակորդին խաղաղություն պարտադրելու ճանապարհով: Շարմազանովը շեշտեց, որ այն, ինչն ընդունելի է Արցախի համար, ընդունելի է նաև Հայաստանի համար: ԱԺ փոխխոսնակը կարևորեց Արցախի միջազգային ճանաչման գործոնը: «Մեր նպատակը եղել է այն, որ Արցախի ժողովուրդը կարողանա օգտվել իր ինքնորոշման իրավունքի իրացումից՝ միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի