01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ խորհրդում ներկայացրել են սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի հանրապետական կուսակցության ապրիլի 16-ին հրավիրված խորհուրդի նիստն ավարտվել է: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում միայն հայտնեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը: Վահրամ Բաղդասարյանը հրաժարվել է այլ մանրամասններ հաղորդել՝ նշելով, որ ավելի ուշ նիստի վերաբերյալ հայտարարություն կտարածվի:  

ՊՆ-ում կարևոր նշանակության կենտրոն բացվեց

Ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ «ՀԱՅ ՏԵՔ» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդի կազմում ներկայացված են  ՏՀՏ և ԲՏ ոլորտի ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի անդամներն են. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ, քհծ 2-րդ դասի […]

Եվրոպան հասկացավ. Ցոլակ Ակոպյան

«Եվրոպան հասկացավ, որ իրեն սպառնացող մի վտանգ էլ կա տարածաշրջանում  եւ դա Ադրբեջան պետությունն է: Եվ Կովկասում իրավիճակի լարումը չի բխում Եվրոպական երկրների շահրից, որովհետեւ նոր կոնֆլիկտի բացումը դա Եվոպայի համար կբերի նոր քաղաքական եւ տնտեսական խնդիրներ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Ցոլակ Ակոպյանը, հավատալով որ մոտ ապագայում կլինեն կոնկրետ գործողություններ, հակառակորդին ստիպելով նստելու […]

Բաքվի քաղաքականությունը չի փոխվել. Գեւորգ Մելքոնյան

Պատմաբան Գեւորգ Մելքոնյանն անրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում սրված իրավիճակին նշել է. «Բաքվի իշխանությունները փոխվում են սկսած 1988 թվականից, սակայն ըստ էության այդ երկրի քաղաքակնությունն այդպես էլ չի փոխվում»: Henaran.am-ի զրուցակիցը նշել է, որ նույն Թալիշի դեպքերը եւ այդ խաղաղ ընտանիքի գնդակահարումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Բաքվի քաղաքականությունը Սումգայիթից, Մարաղայից , […]

Թուրք երգչուհին հայկական դրոշի գույներով զգեստ է կրել, ինչը զայրացրել է ադրբեջանցիներին

Թուրք հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Հադիսեի՝ Թուրքիայում ընթացող «Մանկական ձայն» երաժշտական մրցույթի ժամանակ կրած զգեստը հարուցել է ադրբեջանցիների զայրույթը: Թուրքական «haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մրցույթը վարելիս Հադիսեն կրելիս է եղել բազմագույն գծավոր զգեստ, որի վրա ուշադրություն է գրավել Հայաստանի եռագույն դրոշը հիշեցնող գունային հորիզոնական շերտերի (նարնջագույն, կապույտ, կարմիր) հաջորդականությունը: Հայկական դրոշի գույներով այդ զգեստը չի վրիպել […]

ԱՄՆ-ի կառավարությունը ավելի լրջորեն արձագանքի կատարվածին՝ դադարեցնելով Արդրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսական Ֆրանք Փալոնը` Լեռնային Ղարաբաղի շուրջ, գրում է Ամերիկայի ձայնը։ Դուք, կոնգրեսական Ռոբըրթ Դոլդի հետ նախաձեռնել եք Արդբեջանին ամերիկյան ռազմական հատկացումների դադարեցման մասին առաջարկը։ Ինչո՞վ էր պայմանավորված այն։ Ինձ անհանգստացնում էին վերջին շրջանում Ադրբեջանի կառավարության կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հանգեցնում էին բախումների շփման գծում։ Սա ի վերջո հանգեցրեց վերջին իրադարձություններին։ […]

Ադրբեջանը խախտել է հրադադարը Հայաստանի ուղղությամբ. Գրանցվել է 18 միջադեպ

Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ): ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ […]

Անգելա Մերկելը ապրիլի 23-ին կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է մեկնել Թուրքիա ապրիլի 23-ին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մերկելը Թուրքիա կայցելի Եվրամիության  ներկայացուցիչների հետ միասին: Մերկելին կուղեկցեն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը: Այցի մասին այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում։

ՀԱՊԿ առանձին երկրների գործողությունները հակասում են ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը.Էդուարդ Շարմազանով

Պոզնան քաղաքում ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային քննարկում է ունեցել Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Բելառուս համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Քննարկման օրակարգում են եղել խորհրդարանական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ  միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համատեղ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող աշխատանքային հարցեր: Էդուարդ Շարմազանովը գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից […]

Ո՞վ է հարձակվել Քոչարյանի տան վրա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանության լրատվական բաժնից Henaran.am-ը տեղեկացավ, որ  առանձնատան բակ նռնակի նմանվող առարկա են նետել, ըստ ամենայնի, ուսումնական նռնակ է կամ նռնակի մուլյաժ։ Առարկայի ծագումը պարզելու համար Քննչական կոմիտեն փորձաքննություն է անելու։ Ավելի վաղ  հայտնել էինք, թե Հայաստանի ոստիկանությունը ստուգում է տեղեկությունները, թե Ռոբերտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի