01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որքան է կազմել Պուտինի ու Մեդվեդեւի եկամուտը՝ 2015-ին

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականին իր եկամուտը 2014 թվականի համեմատությամբ ավելացրել Է 1 մլն ռուբլով՝ հասցնելով մոտ 8,9 մլն ռուբլու, հայտնում է kp.ru-ն։ Եկամուտների, ծախսերի, ունեցվածքի եւ գույքային բնույթի պարտավորությունների վերաբերյալ հայտարարագրի համաձայն՝ Պուտինը անցյալ տարի վաստակել Է 8 մլն 891 հազար ռուբլի: Պուտինը որպես սեփականություն ունի 1500 քառակուսի մետր  հողամաս, 77 քառակուսի մետր մակերեսով […]

Դեռ ունենք վիրավորներ, որոնց համար պայքարում ենք.նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակին, ասաց, որ բոլոր վիրավորների համար ամենաբարձր մակարդակի պայքար է գնում, բոլոր հնարավորությունները կիրառվում են, բոլոր հնարավորությունները մոբիլիզացվել են, որ նրանք հնարավորինս արագ ապաքինվեն: «Դեռ ունենք վիրավորներ, որոնց համար պայքարում ենք, որ կայունացման շրջան մտնենք: Բայց նրանք գնալով ավելի ու ավելի […]

Որտե՞ղ էր Էդվարդ Նալբանդյանը. փոխնախարարը պարզաբանեց /վիդեո/

«Կարող եք մեր սայտում նայել, թե որտեղ էր Էդվարդ Նալբանդյանը և ինչ է արել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով նախարար Էդվարդ Նալբանդյանի հասցեին հնչող քննադատություններին: Հարցին, որ հանրությունը պահանջում է Նալբանդյանի հրաժարականը, Քոչարյանը պատասխանեց. «Մենք հետևում ենք մամուլին»: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայկական կողմն իրավական ուղիներ է ցույց տվել. Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանին զենք վաճառել /վիդեո/

«Մեր ռուս գործընկերներին ներկայացրել ենք մեր նկատառումներն ու մտահոգությունները: Բավականին սուր քննարկում եղավ», – ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընդմիջման ընթացքում` լրագրողների հետ զրույցում  ասաց պատգամավոր  Էդմոն Մարուքյանը: «Ռուսներն ասում են` հիմա կոնստուկտիվ քննարկենք, հասկանանք, թե այս իրավիճակից ինչպես […]

Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Պեկին։ Նույն օրը կայացավ նախարար Նալբանդյանի հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ համատեղ ջանքերով հայ-չինական բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգացում են ապրել։ Նա ընդգծեց, որ բարձր մակարդակի փոխայցելություններն իրենց կարևոր նպաստն են բերում տարբեր ոլորտներում […]

Ինչո՞ւ Հայաստանի վարչապետը մեկնեց Մոսկվա/վիդեո/

«Քննարկելու խնդիր է, թե ինչ է դա մեզ տալիս, ինչ ենք մենք դրանից շահում, ինչ ենք կորցնում : Ցանկացած հարց ոտքի վրա չի լուծվում, ու չի լուծվում միայն այն պատճառով, որ մեր թշնամու դրդմամբ մեկն արեց սխալ քայլ, որից հետո դու ընդհանրապես խռովում, դուրս ես գալիս: Դա նրա նպատակն է, իսկ մեր նպատակը ուրիշ է»,- […]

Թուրքիայում ագելափակվել է Sputnik ռուսական կայքը

Թուրքիայի իշխանությունները երկրում արգելափակել են Sputnik ռուսական լրատվական գործակալության կայքերը, հայտնում է Tass.ru-ն։ Sputnik գործակալության կայքը արգելափակվել է երեկ՝ ապրիլի 14-ին, ինտերնետային հաղորդակցության մասին 5651 օրենքի հիման վրա: Նշվում է նաեւ, որ Sputnik գործակալության կայքի արգելափակումը ժամանակավոր է, վերջնական որոշումը կկայացնի դատարանը։

Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու ազատ եւ անկախ հայրենիքում. Էդ. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան- Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում պաշտոնական հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու […]

Երկրորդ անգամ պարտադրված խաղաղություն մուրացին. Գագիկ Մելիքյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար  Գագիկ Մելիքյանը  այսօր՝ ապրիլի 15-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին  անդրադառնալով ապրիլի 2-ին իրականացված  Ադրբեջանական ագրեսիային  ասաց, որ տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իր ժողովրդին խաբելու նպատակ էր հետապնդում: Քաղաքական գործչի խոսքով՝  Ադրբեջանի խաբված ժողովուրդը ևս մեկ անգամ հիասթափվեց իր իշխանություններից: «Սա ահաբեկչություն էր, որ կարելի է համեմատել միջազգային ահաբեկչության չափորոշիչների հետ: […]

Կառավարությունն ընդունել է ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության 2016-2020 թթ ռազմավարությունը

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության եւ սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարվել է` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության եւ սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունն  ապահովող  միջոցառումների ծրագիրը եւ այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հավանության։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի