12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Ցանկացած մարդ պետք է պատասխան տա»

Այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Գալուստ Սահակյանը չցանկացավ  մեկնաբանել ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի պատճառները:
«Մարդն ինքն է որոշում, թե ինչպես պետք է վարվի: Չեմ կարծում, թե դա այն հրատապ հարցն է, որ պաշտոնաթող մարդու վերաբերյալ պետք է կարծիքներ հնչեն, թե ինչու նա հրաժարական տվեց»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Լրագրողները դիտարկումներ ներկայացրին՝ ընդգծելով՝ Միհրան Պողոսըյանի անունը օֆշորային սկանդալների հետ է կապված: Գալուստ Սահակյանն էլ  չհամաձայնեց՝ պնդելով, որ դրանք պարզապես լուրեր են, որ շրջանառվում են մամուլում:

«Եթե իրողություններն այնպիսին լինեն, որ կպարզվի՝ հակասում են  մեր երկրի օրենսդրությանը, բնականաբար, ցանկացած մարդ պետք է պատասխան տա»,- նշեց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ