Եթե հայկական ԱԷԿ-ը հզորանա, հնարավոր կլինի էլեկտրաէներգիա մատակարարել սահմանակից երկրներին
Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության համար յհիմնաքարային է լինելու էլեկտրաէներգիայի արտահանման հարցը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ռոսատոմ» պետկորպորացիայի փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը:
Բանախոսն ընդգծեց՝ հարկավոր է ապագա էներգաբլոկի հզորությունը որոշելու համար հասկանալ, թե հնարավոր կլինի՞ էլեկտրաէներգիա մատակարարել ոչ միայն Հայաստանին, այլեւ սահմանակից երկրներին: «Միջկառավարական համաձայնագիրը ստորագրված է ու շարունակում է ուժի մեջ մնալ: Երբ հասկանանք տնտեսական հիմնավորումները, կփորձենք իրականացնել այդ նախագիծը»,- ասաց Կոմարովը:
2015-ի վերջին ՀՀ Կառավարությունը հայտարարել էր` հարկ է հրաժարվել 1060 ՄՎՏ հզորությամբ էներգաբլոկից ու պատրաստվում է կառուցել 500-600 ՄՎտ հզորության էներգաբլոկ:
Կառավարությունը Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացրել է մինչեւ 2026 թվականը: Մինչ այդ՝ պետք է շահագործման հանձնվի նոր էներգաբլոկը: Դրա շինարարությունը սկսվելու է 2018-ից ոչ ուշ: