ԱԳՆ շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախում եղավ

«Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության անդամներին ԱԳՆ շենքի մոտ արդեն սպասում էին մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք պատ էին կազմել ԱԳՆ-ի շենքի առջեւ:
Նշենք, որ երթի մասնակիցները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան», ձեռքներին քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների լուսանկարներն են:
Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ թեթեւ ընդհարում տեղի ունեցավ: Ցուցարարները պահանջեցին, որպեսզի ոստիկաններն իրենց շարքերից դուրս գան, նաեւ հանեն մի տղամարդու, որը փորձում էր կռիվ հրահրել ցուցարարների հետ:
«Նա սադրիչ է, նրան պետք է հեռացնեք մեր շարքերից»,- ոստիկաններին դիմեցին ցուցարարները:
Ոստիկանները հեռացրին կասկածելի տղամարդուն: