15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը երբեք խնդրի ռազմական լուծման մասին չեն խոսել․ Շարմազանով

Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին այսօր Մոսկվայում լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Բոլորը պետք է հասկանան, որ հիմնախնդիրները բացառապես խաղաղ կերպով պետք է լուծվեն։ Եվ երկրորդ՝ բոլոր ժողովուրդները եւ մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրավունք ունեն անկախ ու ազատ լինել։ Մենք կողմ ենք երկխոսության եւ խաղաղ կարգավորման»,- ասել է […]

«Ցանկացած մարդ պետք է պատասխան տա»

Այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Գալուստ Սահակյանը չցանկացավ  մեկնաբանել ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի պատճառները: «Մարդն ինքն է որոշում, թե ինչպես պետք է վարվի: Չեմ կարծում, թե դա այն հրատապ հարցն է, որ պաշտոնաթող մարդու վերաբերյալ պետք է կարծիքներ հնչեն, թե ինչու նա հրաժարական տվեց»,- ասաց Գալուստ Սահակյանը։ Լրագրողները դիտարկումներ ներկայացրին՝ […]

No pasaran. Արցախի պատասխանն Ադրբեջանին. Շարմազանովը ելույթ է ունեցել Մոսկվայում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին Մոսկվայում մասնակցել է «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝  մասնավորապես նշելով. «Հարգարժան ներկաներ, մեր հանդիպումը տեղի է ունենում անվտանգության մի շարք հիմնարար խնդիրների շուրջ […]

Էստեղ զենք ունենալու-չունենալու խնդիր չկա. Գալուստ Սահակյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահն ասաց՝ պետք չէ մտածել՝ ինսունականների զենքը փչացած է կամ չի աշխատում: «Երբ բյուջեն ենք հաստատում, փոքր քանակ է գնում դեպի զենքը, այսինքն մենք այդքան մեծ բյուջեներ չունենք: Ինչը որ ունենք հստակ պահպանվում է»,-ասաց Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանն ընդգծեց՝ թշնամին  իր ուզածին չհասավ: «Պատերազմը ցույց տվեց, որ թշնամին ինչ […]

Ընտրակաշառքի մասին պատրաստ են պատմել տեսախցիկի առաջ

Կիրակի օրը ՀՀ 33 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում գրանցվել են ճիշտ այնպիսի ընտրախախտումներ, որոնք սովորաբար լինում են Հայաստանում անցկացվող  ընտրությունների ընթացքում։ Այսօր ալս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Վերջինս  հետևել է Հրազդանում անցկացված ընտրություններին։ «Խոչընդոտներ են ստեղծվել դիտորդների համար:  Թույլ  չեն տվել, որ վերջիններս ցուցակներին ծանոթանան։ […]

Սա վտանգավոր է

‹‹Թող դադարեն զինվորական համազգեստ հագնել ու սելֆի անել: Հիմա նրանք չպիտի խոսեն, պիտի գործեն, քայլեր անեն, որ հասարակության ատելությունը գոնե մեղմանա: Ժողովրդի եւ իշխանության միջեւ  պատնեշը վերանա››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` վերլուծելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած վերջին ռազմական իրադարձությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: ‹‹Սա վտանգավոր է: Իշխանություններն իրենք […]

Ղարաբաղի հարցով բանակցությունները կարող են սկսվել մոտ օրերս․ Հասանով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ակտիվ փուլը մոտ օրերս կարող է սկսվել։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ բանակցային գործընթացի նախաձեռնողը բանակցային գործընթացի նախաձեռնողը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը : «Նախաձեռնությունը ստացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, […]

«Մտավորականների` Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակները ցինիզմ է» /վիդեո/

«Շատերի մեջ նստած է ցինիզմը: Այդ պատճառով է, որ  ոչ համացանց եմ նայում, ոչ անդամակցում եմ սոցիալական կայքերին: Լուրեր եմ նայում միայն մի քանի հեռուստաալիքներով: Իսկ նմանօրինակ ցինիզմին մասնակցելու կամ դրան վերաբերմունք ցույց տալու ոչ մի ցանկություն չունեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով մտավորականների բաց նամակներին ուղղված ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանին ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Հիշեցնենք, […]

ՊՆ-ն` կանանց պարտադիր զինծառայության շուրջ. Իրավունք

«Օրեր առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու ուժերի կուտակում է նկատելի։ «Իրավունքը» Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` սահմանում հիմա ի՞նչ իրավիճակ է։ Իրավիճակի ցանկացած փոփոխություն հայտնում է Պաշտպանության բանակը, եթե դա ենթակա է որոշակի հրապարակման։ Ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության սահման մեկնում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Հաշվի առնելով, որ Հայաստանը […]

Ում փրկեց Միհրան Պողոսյանը. 168 Ժամ

Երեկ սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ. հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Ասել, թե դա սպասված հրաժարական էր, նշանակում է` ոչինչ չասել: Միհրան Պողոսյանը համարվում էր կամ գուցե դեռ է Հայաստանի ամենաանձեռնմխելի պաշտոնյաներից մեկը, ով, բացի զանազան ոլորտներում ունեցած մենաշնորհներից ու Երևանի փողոցները գծանշելու ու փող հավաքելու գերմենաշնորհից, ուներ նաև այլ «մենաշնորհ»` գործից «ազատում» էր իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի