07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Օրը կգա, բարին էլ հետը…

«Ինձ հետաքրքիր է, որ բարձրաստիճան պաշտոնյաները  բողոքում են ընտրությունների կեղծումից, մինչդեռ իրենց կառավարման ժամանակ ընտրություններ կեղծողներ են եղել: Բայց հենց նրանք են հետապնդել լրագրողներին, ակտիվիստներին: Այն ժամանակ երբ ընտրություններ կեղծելու արդյունքում արտոնություններ պետք է ստանային, ծառայողական մեքենաներ, գումարներ ստանային և լվանային, բողոք չունեին, իսկ հիմա, երբ դրա հնարավորությունը չունեն, խոսում են ընտրակեղծիքներից»,-  ԱԺ-ում ԸՕ շուրջ քննարկումների ընթացքում  ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց՝  Էդուարդ Շարմազանովը ճիշտ կանի՝ չշտապի այսօր գնահատականներ տալ, որովհետև չի բացառվում, որ նա էլ, Օսկանյանի պես 2 տարի  անց գուցե խոսի 2008, 2013, 2018 թթ. նախագահական ընտրությունների կեղծիքների մասին:

Արձագանքելով Փաշինյանի ելույթին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Օրը կգա, բարին էլ հետը. կտեսնենք՝ ինչ կլինի, պարո՛ն Փաշինյան»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ