«Բախտի տերը շուն դառնա…»

Այսօր ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ելույթից առաջ ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց՝ ընդմիջման ժամն է մոտենում, միգուցե վերջինս չհասցնի ավարտին հասցնել ելույթը:
«Բախտի տերը շուն դառնա, երեկ էլ կառավարության հետ հարցուպատասխանին ժամանակ չմնաց», – կես կատակ-կես լուրջ ասաց ասաց Հովհաննես Մարգարյանը:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը քննադատեց ԸՕ նախագիծը, ավավելապես համամասնական ընտրակարգը:
Վերջինս շեշտեց՝ ռեյտինգային քվեարկությունը թաքնված մեծամասնական համակարգն է:
«Ուզում եք անունը դրեք Իսկյանդար, կամ Փիլիպոս, դրանից բան չի փոխվի: Ոնց որ ասեք՝ խիարն ու բողկը նույնն բանն են, բայց դուք բողկ եք բերել: Հոնքը սարքելու տեղը, ունքն էլ ենք հանում այսպիսով»: