07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ինդոնեզիայի դեսպանին

Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիև):

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Նինիեկ Կուն Նարյաթիի գործունեությունը Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանի պաշտոնում՝ ընդգծելով, որ այդ ընթացքում կայացավ Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցը Հայաստան՝ Երևան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար, Հայաստանում տեղի ունեցան Ինդոնեզիայի մշակույթի օրեր։

Շնորհակալություն հայտնելով իր գործունեությանը Հայաստանի ԱԳՆ կողմից ցուցաբերած աջակցության համար՝ դեսպան Նարյաթին նշեց, որ Ինդոնեզիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը, և ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում փորձել է առավելագույն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը։

Հաջողություն մաղթելով դեսպանին հետագա գործունեության ընթացքում՝ Էդվարդ Նալբանդյանը՝ ի նշանավորումն հայ-ինդոնեզական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի, Նինիեկ Կուն Նարյաթիին պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ