10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղը ինքնորոշման իրավունք ունի.Ջեֆրի Ռոբերթսոն

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) չորեքշաբթի Լոս Անջելեսի Համալսարանական ավանում կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի՝ մարդու իրավունքների հարցերով առաջատար իրավաբան, իրավապաշտպան եւ գրող Ջեֆրի Ռոբերթսոնի «Անհարմար ցեղասպանություն. Ո՞վ է հիմա հիշում հայերին» գրքի շնորհանդեսը: «Ամերիկայի հայկական համագումարը հպարտ է, որ միջազգային մարդու իրավունքների ոլորտի առաջատար մասնագետներից մեկին հնարավորություն ընձեռեց մեզ ներկայացնել այն բացահայտումները, որոնք արել է, երբ […]

Ցեղասպանությունը վերադառնում է նոր կերպարանքով

Այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում ԱՄՆ Ռաթգերյան համալսարանի մարդաբանության ու գլոբալ հարցերով պրոֆեսոր Ալեքս Հինթոնը նշեց՝«Այլեւս երբեք» հրամայականը՝ մենք պետք է իմանանք, որ ցեղասպանությունը վերադառնում է նոր կերպարանքով: «Ինչպե՞ս կանխել ցեղասպանությունը: Դիցուք՝ ցեղասպանությունը երկճանապարհ ուղի է համակարգչային համակարգում: Երճանապարհ ուղին ավելի արագ է ընթացում սովորաբար. այն խուսափում է նեղ տեղերից: Ցեղասպանությունների կանխումը նույնպես […]

Մատնացու՛յց արեք ագրեսորին.Սերժ Սարգսյանը հորդորել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» պատվիրակներին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նիստերի միջև նախատեսված ընդմիջման ժամանակ շփումներ է ունեցել համաժողովի պատվիրակների հետ, զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ: Մեր երկրի աշխարհագրական դիրքով պայմանավորված դժվարությունների թեմայի շուրջ խոսելիս Նախագահը, մասնավորապես, ասել է. «Այո՛, Հայաստանի չորս […]

Ոխերիմ բարեկամի ճիրաններում ենք. ռեժիսորը կոչեր է հնչեցնում/վիդեո/

«Անձամբ իմ անունից և պապերիս անունից ուզում եմ ասել, որ ստեղծված իրավիճակից ելնելով հայտնվել ենք ոխերիմ բարեկամի ճիրաններում», -Ազատության հրապարակում իր դիտարկումներով կիսվեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: Մտավորականը անհասկանալի է համարում Ռուսաստանի դիրքորոշումը  ապրիլի 2-ից առաջ և հետո. «Ինչպես կարող եմ ես պատերազմել, բայց իմ ընկեր-բարեկամը իմ գրպանը դնի փոքրիկ դանակ իսկ թշնամուս ձեռքին տա մեծ թուր: […]

Ցեղասպանության կազմակերպիչների ոչնչացումը որոշակիորեն նույնիսկ արդարացի կարելի է համարել. Աարոն Ֆիխթելբերգ

Քիչ առաջ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ընթացքում ԱՄՆ Դելավերի համալսարանի պրոֆեսոր Աարոն Ֆիխթելբերգն ընդգծեց, որ հայերին պետք է հասկանալ և, օրինակ,  Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի վրեժը պետք չէ սխալ ընկալել: Աարոն Ֆիխթելբերգն ընդգծեց՝ Օսմանյան Թուրքիայի  առաջնորդների՝ ցեղասպանության կազմակերպիչների ոչնչացումը որոշակիորեն նույնիսկ արդարացի կարելի է համարել, քանի որ ցեղասպանությունների իրականացման հարցում մեղավոր են […]

Ապրիլի 24-ը վրիժառության ու վերածննդի օր է. Մանվել Գրիգորյան

Ուղերձ ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության,  Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և անձամբ իմ անունից հայտարարում եմ, որ 20-րդ դարի սկզբին հայ ազգի նկատմամբ գործադրված ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են, քանի դեռ թուրքը չի գիտակցել իր […]

Թուրքերը պետք է ներողություն խնդրեն, բացի այդ՝ «Այլևս երբեք» հուշարձան պիտի կառուցեն. Չեթինօղլու /վիդեո/

Հայոց Ցեղասպանության մասին թուրք քաղաքական գործչի մասին գիրքը նախագահ Էրդողանի կողմից գրաքննության ենթարկվեց։ Այս մասին ասաց Թուրքիայի Մարդու իրավունքների ակտիվիստ, գիտնական Սայիթ Չեթինօղլուն՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում: Նա ընդգծեց՝  Թուրքիայի մտավորականները, ցեղասպանության մասին գրողները գիտեն, թե հայերն ինչ ողբերգական ուղիներով են ստիպված եղել անցնել: «Թուրքիայում մի հայ կա: Նրա  անունը Սևան է: […]

Դատապարտումը կանխարգելման լավագույն ձեւն է.Շարմազանովը կոչ է արել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախին եւ Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Գագիկ Մելիքյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է չեխական պատվիրակության մասնակցությունը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին եւ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին: […]

Գործուն քայլեր չանելը շատ վտանգավոր կարող է լինել. Էնդրյու Վուրֆորդ

Ցեղասպանությունների կանխման համար գործուն քայլեր չանելը շատ վտանգավոր կարող է լինել: Այս մասին  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ասաց Կանադայի Մանիտոբայի համալսարանի Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի նախագահ Էնդրյու Վուլֆորդը: «Կարող ենք ասել, որ ցեղասպանության հեը կապված  հանցագործությունները պետություններն են իրականացնում, բայց մենք կախում ունենք քաղաքական կամքից: Ու մենք պետք է հասկանանք, որ ցեղասպանությունը կանխելու […]

Շատ զգացված եմ, որ ինձ այսպիսի հնարավորություն է ընձեռվել. Ջորջ Քլունի

Հայտնի փաստաբան, իրավապաշտպան Ամալ Քլունին ամուսնու՝ դերասան Ջորջ Քլունիի հետ Հայաստան չի ժամանել՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալին: Ամալ Քլունին  քանի որ զբաղված է իր պաշտպանյալներից մեկի դատական գործով:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ջորջ Քլունին: Հիշեցնենք՝ հենց Ջորջ Քլունիին  է վերապահված «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխության առաջին մրցանակակրի անունը հայտարարելու պատիվը: Անդրադառնալով այս ամենին՝  Քլունին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված