27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

20-ամյա Գևորգը դպրոցն ավարտելուց հետո բանակ էր գնացել

Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով առաջնագծի հյուսիսարևելյան հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացելած 20-ամյա Գևորգ Մղդեսյանը: Կոտայքի մարզի, Նոր Հաճն քաղաքից էր: Դպրոցն ավարտելուց հետո բանակ էր գնացել, նրան հողին կհանձնեն վաղը, հայրենի քաղաքում:

Էական չէ՝ դրանք կլինեն ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, թե մեկ այլ կողմի զորքերը

‹‹Խաղաղապահ զորքերի տեղակայումը  Ղարաբաղի խնդրի   կարգավորման տարրերից մեկն է: Հարցի լուծման համայնապատկերին պիտի նայենք: Եթե դրա կարիքը կա, պիտի տեղակայվի, և էական չէ՝ դրանք կլինեն ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, թե մեկ այլ կողմի զորքերը: Չենք կարող այժմ միանշանակ ասել՝  կողմ ենք կամ դեմ խաղախապահ զորքերի տեղակայման անհրաժեշտության վերաբերյալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: […]

Ամենակարևորը /վիդեո/

«Մեզ համար գերագույն արժեք պետք է լինի  պետությունը, երկիրը, ժողովուրդը: Պետականության շուրջ պետք է համախմբվենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոյեմբերյան»  հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը: Հայկ Ղազարյանը, ով 1989-94 թվականներին եղել է առաջնագծում և մի կողմ է թողել գիտությունը համոզված է, որ ճշմարտությունը դարավոր պատգամ ունի.«Այն ազգերը ունեն հաջողություն, ովքեր կազմակերպված են: Ժամանակին մեր մեծերը […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։ Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության օրակարգային մի շարք հարցերի։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսված […]

Եզդիները կդիմեն միջազգային դատարան. հանուն Հայաստանի/վիդեո/

Եվրոպայում գործող մի քանի եզդիական կազմակերպություններ պատրաստ են դիմելու Հագայի միջազգային դատարան, ոչ միայն եզդի զինվոր` Քյարամ Սլոյանի , այլեւ այդ օրերին սպանված երեխայի եւ խոշտանգված ծերերի գործով. «Բացի  Հայաստանում բնակվող եզդի համայնքից  Արցախում կատարվածին արձագանքեցին նաև աշխարհասփյուռ եզդիները, եվրոպական տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ:  Կային նաև մարդիկ, ովքեր պատրաստ են անձը զոհել Հայաստանի համարԱյստեղ […]

Համանախագահները տարածաշրջանում կմնան այնքան, որքան անհրաժեշտ լինի

ԵԱՀԿ-ն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցով անցկացնել նոր հատուկ նիստ, եթե իրավիճակն ավելի վատանա։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լաբերտո Զանիերը, գրում է РИА Новости-ն: «Մենք հատուկ նիստ ենք անցկացրել երկուշաբթի: Մշտական խորհուրդն ամեն շաբաթ հանդիպումներ է անցկացնում և քննարկում բոլոր հարցերը: Երեկ խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Հաջորդ շաբաթ ևս այն […]

‹‹Ինադ անելը›› չի աշխատում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանրապետության Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ: Այդուհանդերձ, նախագահն ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել, և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henarana.am-ի հետ […]

Մեր Ամանորը ավարտվեց թեժ լուրով.ասորիները հայերի կողքին /վիդեո/

Այս ծանր պայքարի օրերին ասորիները կանգնած են հայերի կողքին: Ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը նշում է, որ Հայաստանը իրենց հայրենիքն է, իսկ հայրենիքը լքելը հանցագործություն է: «Ապրիլի 1-ին ասորիների Ամանորն էր, ցավոք սրտի, այն ավարտվեց թեժ լուրով եւ հենց առաջին օրը Արարատի շրջանից 16 հոգի մեկնեցին Արցախ: Տասնյակ երեխաներ ունենք, որոնք ծառայում են սահմանում եւ 60 […]

Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը

Այս օրերին  հայկական մամուլում ակտիվորեն քննարկվում է Արցախում խաղաղապահ զորքերի տեղակայման պատեհության հարցը: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Դատելով Արցախի ՊԲ արձագանքից և այս հաջող մարտավարությունից՝ կարելի է ասել, որ հայոց բանակը կարողանում է լիարժեք հակահարված տալ  մեր երկրի  անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության››, – ասաց քաղաքագետը: Քաղաքագետն ասաց՝ խաղաղապահների տեղակայման […]

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ պայմանագրերին համաձայն: Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, գրում է РИА Новости-ն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն ծրագրո՞ւմ է շարունակել նման մատակարարումները, Ռոգոզինը պատասխանել է: «Ամեն ինչ պայմանագրերի համաձայն է: Երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, մեր ռազմավարական գործընկերներն են»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված