24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Վթարները մեր քծիպության, տհասության հետևանքով է». սոցիոլոգ /վիդեո/

Տրանսպորտի խնդիրը հավերժական խնդիր է: Արդեն 20-30 տարի մենք անընդհատ բողոքում ենք այս խնդիրները չկարգավորված լինելու առումով: Ուզում եմ առանձնացնել, որ տրանսպորտի մասին օրենքով վարորդների առողջական վիճակը ամենօրյա բուժզննության ենթակա է ու նաև մեքեննային տեխնիկական վիճակը պետք է ստուգվի ամեն օր, որը չի արվում »,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Անդրադառնալով թիվ 63 երթուղայինում պայթյունի դեպքին Պողոսյանը նկատեց,որ միջադեպից արդեն 3 օր է անցել, բայց հասարակությունն այդպես էլ տեղյակ չէ, թե որն էր ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի իրական պատճառը.«Եթե 3 վարկածներից մեկը՝ ահաբեկչության վարկածը հերքվել է դա չի նշանակում, թե մենք պայթյունի իրական պատճառը գիտենք »:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով էլ պատահարներից, ողբերգական հետևանքներից կխուսափենք, եթե հասարակական տրանսպորտի համար 100-ի փոխարեն 200 դրամ վճարենք:

«Եթե աշխարհում մեկին ասես, որ 15 կիլոմետր գնալու համար 100 դրամ եմ վճարում, կզարմանա: Մեքենաներն այսօր մաշված են: Դա մեր «քձիպության», տհասության հետևանքով է»,- ընդգծում է  Ադիբեկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ