07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վրեժ են լուծում

Այսօր ԱԺ-ում Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Գյումրիում ու Վանաձորում կայանալիք ընտրություններին:
Հիշեցնենք՝ ըստ նոր ԸՕ-ի՝ այս քաղաքներում կանցկացվեն ավագանու ընտրություններ, ինչպես Երևանում:

«Փոխանակ գնաք Երեւանում կատարվածը շտկեք, հիմա էլ փորձում եք Գյումրիում ու Վանաձորում ամեն ինչ իրար խառնել: Կոռուպցիան միանգամից եռապատկում եք հանրապետությունով մեկ: Վրե՞ժ եք լուծում այս երկու քաղաքներից, որ վերջին համապետական ընտրություններին դեմ են քվեարկել ձեզ: Այո, վրեժ եք լուծում»:

Հրանտ Բագրատյանն ընդգծեց՝ այսպիսի ԸՕ-ի իրենք դեմ են. «Միայն սրան դեմ լինելով հնարավոր կլինի սրա դեմն առնել: Այս ԸՕ-ով դուք նաեւ մտնում եք մեր դաշտը, որոշեք՝ ընդդիմությունից ով անցնի, ոնց անցնի, նույնիսկ՝ կուսակցության միջից ով անցնի: Ոչ մի տրամաբանության չենթարկվող փաստարկներ եք բերում՝ պուճուր բանը դարձնելով մեծ, մեծն էլ պուճուր. տեղը, ոտը, գլուխը խառնել եք իրար: Սա այն դեպքն է, երբ պիտի միահամուռ դեմ դուրս գանք, ինչպես երեկ եղավ «Հրազդան ցեմենտ»-ի պարագայում: Այդ դեպքում կստանանք այն, ինչ ուզում ենք»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ