27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցանկության դեպքում կամավորները կարող են վերադառնալ. Սեյրան Օհանյան

ԱԺ-ում   Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց պաշտպանության նախարարարին՝ կամավորների վերաբերյալ: Վերջինս շեշտեց՝ կամավորականներն այսօր փաստացի մարտական հերթապահություն են իրականացնում, նրանց  զենք է նրանց տրամադրվել, սակայն նրանք,  փաստորեն,  զինծառայողներ չեն, և ժամանակն է, որ օրենքով կանոնակարգվեն նրանց հետ կապված խնդիրները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ […]

Վարչապետը խոստացավ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում հարց ուղղեց վարչապետին՝ փորձելով հստակեցնել՝   կառավարությունն ի՞նչ է անում Հայաստանում մենաշնորհը վերացնելու ուղղությամբ: Նա հիշեցրեց՝  «Ռուս-արմ Օյլ» ընկերությունը Կրասնոդարի մարզից Հայաստան մեծ քնակությամբ դիզվառելիք է ներմուծվել, բայց  Բագրատաշենի անցակետից թույլ չէին տվել, որ այն Հայաստան մտնի՝ պատճառաբանելով, թե դիզվառելիքը ուղարկվել է լաբորատորիա՝ փորձաքննության: […]

Ինչո՞ւ են Հայաստանում դեղերի գները Վրաստանի համեմատ այսքան թանկ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում  պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց Առողջապահության նախարարին՝ փորձելով հստակեցնել՝ ինչո՞ւ են Հայաստանում դեղերը այդքան թանկ՝ համեմատած հարեւան Վրաստանի հետ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն շեշտեց. «Ակներեւ է եւ խորաթափանց մտորումների շատ տեղ չկա, եթե ուղղակի տեսնենք, որ Վրաստանում դեղերի ավելացված արժեքի հարկ չի գործում, Վրաստանում տրանսպորտային ուղիները անհամեմատ մատչելի են. […]

Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում եղել են բարեփոխումներ. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր անդրադառնալով «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովին լրագրողներին հայտնել է, որ  համաժողովի նպատակն է, որ Հայաստան հրավիրած ամերիկյան մեծ ընկերություններին, որոնք նախկին խորհրդային միության տարածքում տնտեսավարելու և գործունեություն իրականացնելու մեծ փորձ ունեն, ներկայացվեն այն հնարավորությունները, որոնք առկա են Հայաստանում: Հիշեցնենք, որ  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայ-ամերիկյան առևտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Կոնվերսբանկն» […]

2016 թվականին կլինի ավելի քան 3.2 տոկոս տնտեսական աճ. Վաչե Գաբրիելյան

ԱԺ-ում  հարց ու պատասխանի ժամին ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հարց ուղղեվ Կենտրոնական բանկի ներկայացրած ցուցանիշների վերաբերյալ: «Այս տարի ՀՀ տնտեսության աճը 3 տոկոս է ստացվել և եկող տարի դիտարկվում է մինչև 2-ից 2,1 տոկոսի շրջանակներում աճ: Սա նշանակում է, որ կանխատեսվում է տնտեսական անկում այս տարվա ընթացքում: Դիտարկելով նաև տրանսֆետների պակասը՝ կառավարությունն ի՞նչ […]

«Էներգետիկայի նախարարությունն ունի կրճատման ենթակա ռեսուրսներ» /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն ասաց ՝ Էներգետիկայի նախարարությունն ունի կրճատման ենթակա ռեսուրսներ: Նախարարն անդրադարձավ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պետական ապարատում կրճատումներ անելու վերաբերյալ հայտարարության իրագործման ուղիներին: «Հիմա կառուցվածքային փոփոխություններն ենք նայում: Չեմ կարծում, որ շատ մեծ, բայց որոշ տոկոս կկրճատենք»,- նշեց Լևոն Յոլյանը: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ գանգատվում […]

Եթե ապացուցեք, հրաժարական կտամ. Չավուշօղլուն` Լավրովին

Վիեննայում տեղի ունեցած Սիրիայի միջազգային աջակցության խմբի հավաքի ժամանակ ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև: Ըստ «Aktifhaber.com» լրատվական կայքի` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, մոտենալով ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին, նրա հետ խոսել է Թուրքիայի` «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին զինամթերք վաճառելու վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունների մասին: Ըստ թուրքական աղբյուրի` Չավուշօղլուն, դիմելով […]

Ճանապարհին պարզվեց, որ Քոչարյանը պաշտոնակ է արել Արամ Սարգսյանին

Պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը կիսվել է հուշերով. Թույլ տվեք իմ արխիվից ներկայացնել եւս մեկ լուսանկար ՀՀ Պաշտպանության նախկին նախարար/նկարի պահին՝ ներկա/ Վաղարշակ Հարությունյան, նկարը՝ օդանավում, որը ՀՀ նախկին վարչապետ/այն ժամանակ ներկա ճճ/Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը տանում էր Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման․․․Մենք՝ մի խումբ լրագրողներս պիտի լուսաբանեինք այդ այցը․երբ վերադարձանք, արդեն ճանապարհին պարզվեց, որ Քոչարյանը […]

Ադրբեջանցիները պատրաստ են հազարավոր զոհեր տալ 1 կմ առաջ շարժվելու համար. Վահան Բաբայան /վիդեո/

‹‹Պատերազմի օրերին բոլորը դարձան ռազմական փորձագետներ ու ռազմական վերլուծաբաններ: Մարդիկ իրենց բակի բեսեդկաներում բարձր քաղաքագիտական վերլուծություններ են անում պատերազմական գործողությունների վերաբերյալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը: Անդրադառնալով նախագահ Սարգսյանի հարցազրույցին՝ պատգամավորն ասաց՝ Սերժ Սարգսյանը հստակ նշեց այն ուղենիշերը, որոնք վերաբերում են  մեր ստրատեգիական խնդիրներին ու անելիքներին: Պատգամավորն ընդգծեց՝ չի կարելի ոչ մասնագիտական […]

Լվովում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ուշադրության կենտրոնում է

Լվովում հայերի և ադրբեջանիցիների միջև միջադեպն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ուշադրության կենտրոնում է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: «Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպն առաջին իսկ պահից մեր ուշադրության կենտրոնում է: Հյուպատոսին գործուղել եմ Լվով, որպեսզի տեղում պարզի բոլոր հարցերը: Համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի