05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատերազմի են պատրաստվում. Հրապարակ

Տարօրինակ վերադասավո­րումներ են տեղի ունենում Պետեկամուտների կոմի­տեում: Տպավորություն է, որ այն­տեղ որոշ պաշտոններ զբաղեցնելու համար մեղր են բաժանում: Հատուկ հանձնարարությունների բաժնի պետ Արթուր Անտոնյանը, որն անցյալ տարվա դեկտեմբերին ազատվել էր ՀՀ ՖՆ կազմակերպական եւ հսկողա­կան վարչության հատուկ հանձնա­րարությունների բաժնի պետի պաշ­տոնից, վերականգնվել է նույն պաշ­տոնում, իսկ նրա տեղն զբաղեցրած Կարեն Համբարձումյանն ազատման դիմում է գրել:

Դեռ գարնանը, ՊԵԿ-ի եւ ֆիննախի առանձնացման շրջա­նում, մենթ կանխատեսել էինք, որ Կարեն Համբարձումյանին ՊԵԿ-ում չեն պահելու, քանի որ նա ֆինանս­ների նախարար Գագիկ Խաչատրյա­նի մարդկանցից է, ավելի ճիշտ’ նրա եղբորորդու` ներքին անվտանգու­թյան բաժնի պետ Կարեն Խաչատրյա­նի մտերիմներից: Բայց որ այս աթոռը կրկին կտան Արթուր Անտոնյանին, սա անակնկալ էր շատերի համար: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նա համակարգից հեռացվել էր ինչ- որ չարաշահումների պատճառով:

Պաշտոնապես հայտարարվում էր, որ Անտոնյանն ինքն է ցանկացել հեռա­նալ «սեփական դիմումի համաձայն»: Մեկ այլ վարկածով, որ շրջանառում են մեր ՊԵԿ աղբյուրները, անցյալ տարի Անտոնյանին փորձել էին բանսարկել, նրա դեմ գործ սարքել, նրա տեղը` հատուկ հանձնարարու­թյունների բաժնի պետի պաշտոնն ազատելու եւ Գագիկ Խաչատրյանի մարդուն նշանակելու համար: Մարդը նշանակվեց, բայց գնաց Խաչատրյա­նը, իսկ Անտոնյանն այս ընթացթում ամեն ինչ արեց նույն պաշտոնին վե­րադառնալու համար:

Մենք դիմեցինք ՊԵԿ տեղեկատվության կապերի բա­ժին լուրը ճշտելու, եւ պարզեցինք Կարեն Համբարձումյւսնի հեռացման պատճառը, նա ապրիլի 2-ին նշա­նակվել էր ՀՀ ՖՆ կազմակերպական եւ հսկողական վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի պետ, «երեթ ամիս փորձաշրջանով»:

«ՊԵԿ վերակազմավորումից հետո ֆինանս­ների նախարարի հրամանով Կա­րեն Համբարձումյանն ապրիլի 2-ին ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն: 2016թ. հունիսի 15-ին ՊԵԿ նախագահի հրամանով Արթուր Անտոնյանը նշանակվել է մինչ այդ թափուր մնացած պաշտո­նում: Նախքան այդ ուսումնասիր­վել են Անտոնյանի` աշխատանքից ազատվելու հանգամանքները, ինչ­պես նաեւ մասնագիտական հմտու­թյուններն ու փորձը, արդյունքում որոշում է կայացվել նշված բաժնի ղեկավարումը կրկին վստահել Ա. Անտոնյանին»: Հավանաբար, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանն ստուգումներ է կատարել եւ պարզել Է, որ Անտոնյանը չարաշահումներ չէր կատարել, նա մեղավոր չէր, ու հետ է բերել նրան պաշտոնի:

Թե ինչթան նյարդ, ջանք ու այլ ծախսեր է կատա­րել Անտոնյանը բաղձալի նշանակ­մանը հասնելու համար, կարելի է մի­այն ենթադրել: Պաշտոնապես նման բաների մասին չեն հայտնում: Իսկ ոչ պաշտոնապես, մեր աղբյուրներից ստացած տվյալների համաձայն, այս բաժինը, որը մեծ լիազորություններ է ստացել, առաջիկայում զբաղվելու է ֆինանսների նախարար Խաչատր­յանին պատասխան տալով:

Եվ Արթուր Անտոնյանն այս գործի համար ամենալավ թեկնածուն է, քանի որ նա «վառված» է Գագիկ Խաչատրյանից, որի օրոք իրեն քիչ էր մնում նստաց­նեին: Իսկ առհասարակ ստորաբա­ժանումը, որը ղեկավարել եւ կրկին ղեկավարելու է Արթուր Անտոնյանը, լայն հսկողական լիազորություններ ունի: Այն կատարում է «հատուկ կարեւորության» հանձնարարություն­ներ: Օրինակ, ստուգումներ է իրակա­նացնում, լսումներ եւ գաղտնի տեսանկարահանումևեր, դիտումներ, կարճ ասած` «գործ սարքելու» մեծ հնարավորություններ ունի, ինչը, բնականա­բար, նաեւ ահռելի կոռուպցիոն ռիսկ է ենթադրում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ