19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Եթե չես կարողանում կտրել ձեռքը, ապա այն պետք է համբուրես ու դնես ճակատիդ»

ՀՀԿ-ական   Շիրակ Թորոսյանը կարծում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող գլոբալ և ռազմավարական առումով խորացված մակարդակի լինել:

«Պատճառն այն է, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանը և Թուրքիան ունեն խիստ հակասական շահեր: Նրանք երբեմն-երբեմն կարողանում են այդ հակասությունները թողնել երկրորդ պլանում և առաջին պլան մղել իրենց համար ինչ-որ պահի ավելի կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամովորը:

Վերջինս շեշտեց՝  Թուրքիան հասկացավ, որ տնտեսապես սկսում է տուժել և ներողություն խնդրելու գլխավոր պատճառը դա էր:

«Պատճառ էր նաև տարածաշրջանում լարվածության թուլացումը, որովհետև, ըստ էության, Էրդողանը ձախողվեց իր Մերձավորարևելյան քաղաքականության մեջ, նա չէր պատկերացնում Ռուսաստանի այդ կարգի հուժկու մասնակցությունն Ասադի դեմ սկսած թուրքական գործընթացներում: Եվ, բնականաբար, հիմա Էրդողանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե չես կարողանում կտրել ձեռքը, ապա այն պետք է համբուրես ու դնես ճակատիդ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ