18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավապահ մարմինները արգելել են զինված խմբի վիրավորված անդամի երեխաներին՝ նրան տեսակցել

Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի»  միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված  50-ամյա Աշոտ Պետրոսյանի դուստրը հոր վիրավորվելու մասին տեղեկացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից: Տաթևիկ Պետրոսյանը գնացել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և ցանկացել տեսակցել հորըլ: Աշոտ Պետրոսյանի պաշտպան  Հայարփի Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր վստահորդի իրավունքները խախտվել են. […]

Ոստիկանական պատնեշից կրակ է արձակվել «Սասնա ծռերի» ուղղությամբ. Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը վիրավոր են

Այսօր՝ հուլիսի 26-ին 09:45 Սասնա ծռեր խմբավորման անդամները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է. «Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա Ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք […]

‹‹Լիդեր չկա››

‹‹Ստեղծված իրավիճակն անհասկանալի է: Երոկոյան միտինգները, որ տեղի են ունենում, անկազմակերպ են․ ընդգծված լիդեր չկա: Ցանկալի է, որ խաղաղ ճանապարհով լուծվեն բոլոր խնդիրները››, – անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադան: Վերջինս շեշտեց՝ ցավալի է, որ այս դեպքերի արդյունքում  հայաստանցու արյուն թափվեց: ‹‹Կյանքն այս աշխարհում ամենաթանկ բանն […]

Թուրքիան հեղաշրջումից առաջ մտադիր էր Հայաստանի հետ կրկին բանակցություններ սկսել. Hurriyet

Թուրքիան ռազմական հեղաշրջման փորձից առաջ մտադիր է եղել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Այս մասին թուրքական «Hurriyet» թերթում հրապարակված «Կրկին բանակցություններ Հայաստանի հետ» վերնագրով հոդվածում գրում է սյունակագիր Ֆեթիհ Չեքիրգեն: Հոդվածագիրը հայտնում է, որ հուլիսի 15-ին Ադրբեջանից Սամսուն ժամանած արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից: Վերջինս նշել է, որ շատ լավ լուրեր […]

Չավուշօղլուն հայտարարել է, որ Բաքվում քննարկել է Հայաստանի հետ խաղաղության հասնելու մասին հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրում կատարված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` Չավուշօղլուն հայտարարել է, որ իր բնորոշմամբ գյուլենականների հրահրած հեղաշրջման փորձից առաջ Ադրբեջան կատարած այցի գլխավոր թեմաներից մեկը եղել է Հայաստանի և Ադրբեջանի […]

Հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի. Սերժ Սարգսյան

Հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, շնորհավորել […]

Թուրքիայում ձերբակալվելու ենթակա լրագրողների ցուցակում ներառվել է հայ լրագրող Հայկո Բաղդատը

Թուրքիայի սոցիալական ցանցերում տարածվել է մի ցուցակ, որի մեջ նշված են լրագրողների անուններ, որոնք պետք է ձերբակալվեն:  Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը հայտնում է, որ տեղեկությունը սկսել են տարածել այն օգտատերերը, որոնք սերտ կապեր ունեն իշխանական շրջանակների մեջ: Օրինակ՝ Twitter-ում  «Başkentçi» անունով օգտատերը հրապարակել է 73 լրագրողի անուն: Այս ցուցակում ներառվել է նաև հայ լրագրող, հոդվածագիր […]

ԱՄՆ փոխնախագահների թեկնածուներն արտահայտված դիրքորոշում ունեն հայկական հարցերի վերաբերյալ

ԱՄՆ փոխանախագահի` Դեմոկրատական կուսակցության թեկնածու Թիմ Քեյնը տարիներ շարունակ աջակցել է ԱՄՆ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից հայկական հարցերի արծարծմանն ու լուծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, Քեյնը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Ռիչմոնդի քաղաքապետ, իսկ այնուհետև Վիրջինիայի նահանգապետ ընտրվելու առաջին իսկ օրերից: Քեյնը հանձնախմբի կողմից ունի «C+» […]

Հիլարի Քլինթոնը ցնցումների մեջ է ընկել հարցազույցի ժամանակ /վիդեո/

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպի նախընտրական շտապը տեսանյութ է հրապարակել, որում նրա մրցակից Հիլարի Քլինթոնը ցնցումների մեջ է ընկնում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ։ Կադրերում երեւում են, որ ցնցումներից հետո Քլինթոնը փորձում է կատակի վերածել այդ ամենը, ցույց է տալիս, իբր հատուկ արեց։ Սակայն բոլորը ենթադրել են, որ Քլինթոնը ինչ-որ հիվանդություն ունի, որն էլ նման ցնցումներ […]

Երբ Սեֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանին, գլխավոր թեման չի լինելու նրա հրաժարականի պահանջը.Ալեք Ենիգոմշյան

«Երբ Ժիրայր Սեֆիլյանը հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, նա ասել է, որ այդ հանդիպման գլխավոր թեման չի լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլ այս իրավիճակի հանգուցալուծման փորձերը»,- այսօր՝ հուլիսի 25-ին, Խորենացի փողոցում հրավիրված  ասուլիսի ժամանակ նշել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: «Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունը բանակցային գործընթացին ամենաէական խնդիրն է: Բոլորից շատ նա կարող է ներդրում ունենալ իրավիճակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի