08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջ ենք գնացել մի այլ կարգի. թարմ լուրեր Արցախից

«Այս գիշեր ավելի լարված է եղել, քան ապրիլի 2-ին, բայց մի տարբերությամբ այս գիշեր դրության տերը մենք ենք եղել: Առաջ ենք գնացել մի այլ կարգի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն նախագահ Յուրի Միքայելյանը: Միքայելյանի խոսքով՝ մեր մեկ զոհը իրենց վրա տասնապատիկ թանկ է նստել: «Ավելի լավ կլինի հանգստանան, թե չէ արագ տեմպերով կհասնենք […]

Սթափվեք

Անհրաժեշտ է բացառիկ համախմբվածությամբ պահել Նախագահի թիկունքը … ապրիլյան 4-օրյա պատերազմը նոր խնդիրներ առաջադրեց մեր երկրի համար ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականություն մակարդակներում: Հակառակորդի ծրագրած, սակայն ի սկզբանե անհաջողության դատապարտված «կայծակնային պատերազմը» լույս սփռեց զինված ուժերում առկա մի շարք խնդիրների ու թերացումների վրա, որոնք, արդարացիորեն անհանգստություն և մտահոգություն առաջացրեցին հասարակության ու ազգաբնակչության մոտ: Ռազմական […]

Ինչու է Սերժ Սարգսյանը անցնում կտրուկ գործողությունների. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանը երեկ հրամանւսգիր Է ստորագրել Ալիկ Միրզաբեկյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանու թյան նախարարի տեղակալ-նյութատեխնիկակւսն ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելու մասին։ Նախագահական նստավայրից տեղեկացրել են, որ մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զլխավոր շտաբի հետախուգության վւսրչության պետի պաշ տոնից։ Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել Է Հայաստանի Հանրապետության զին­ված ուժերի […]

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հովանավորը Թուրքիան է. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի խոսքով, վերջին օրերի թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումները ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն են: Դավիթ Բաբայանը նշել է նաև, որ Պաշտպանության բանակն ի պատասխան ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների, հարվածներ է հասցրել այն կետերին, որտեղից հրետակոծվում էր խաղաղ բնակչությունը: Տեսանյութը՝ Արցախ ՀԸ

ԼՂՀ ԱԳՆ հիշեցնում է Ադրբեջանին

Սույն թվականի ապրիլի 2-5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և այն տեղափոխելու ռազմական հարթություն: Դրա մասին են վկայում 1994 թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի կողմից ձեռնարկված փորձերը: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը […]

Չորս միֆ

Պատերազմը չարիք է, մենք դա գիտենք ոչ դասագրքերից, այլ՝ մեր փորձով: Գիտեք ու համոզվում ենք ամեն օր, վերջին ապացույցները տվեց քառօրյա պատերազմը, որի ժամանակ ադրբեջանցիների հակամարդկային գործողությունների փաստով արդեն Եվրոպական դատարանն է զբաղվում: Գուցե արտառոց է հնչելու, բայց քառօրյա պատերազմը նաև դրական ազդեցություն ունեցավ՝ մենք արթնացանք ընդարմացումից ու դարձանք միասնական բռունցք: Համերաշխությունը, հանդուրժողականությունը, չհասկացվածության պատերի […]

Սրանով բանակի խնդիրները չեն լուծվում բացարձակապես, բայց …

Ապրիլի 2-ից հետո բոլորս անընդհատ ասում ենք ոչ մեկ հրաժարական չտվեց, պատասխան չտվեց: Այժմ պաշտոններից ազատվել են երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոց զբաղեցրած պաշտոններն արդեն ասում են այն մասին, թե որտեղ են խնդիրներ եղել` հետախուզություն, կապ ու մատակարարում: Ես էլ համաձայն եմ, որ սա նվազագույն է, ամբողջը չէ ու չի կարող լինել: Սրանով բանակի խնդիրները չեն […]

Ովքեր պետք է լինեն հաջորդիվ

Մենք ասացինք, որ պատերազմի դաշտում 80-ականների զենքով կարողացանք պաշտպանվել ու մեզ արդիականացում է հարկավոր, այն, որ հաղթեցինք քառօրյա պատերազմում, դա խոսում է մեր հոգու մասին, զինվորի՝ դեպի հայրենիք սիրո մասին: Այս կոնտեքստում մենք պետք է հասկանանք, որ նաեւ խորհրդարանական դիվանագիտության մեջ 70-80-ականների «զենքերը» պետք է փոխարինվեն արդիական «զինատեսակներով», այսինքն՝ խորհրդարան պետք է գան մարդիկ, որոնք […]

Հասցեական երաշխիքներ, որ այլեւս Ադրբեջանը չի իրականացնի նման ագրեսիվ ահաբեկչություն․ Շարմազանով

ԱԺ հայտարարությունների ժամին այսօր ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ապրիլ ամիսը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս է. «Սակայն այս տարվա ապրիլը քառօրյա պատերազմի ամիս էր, Ադրբեջանի ագրեսիայի ամիս, նաեւ դասեր քաղելու ու սթափվելու ամիս, առանց ամպագոռգոռ հայտարարություններ անելու ամիս: Ապրիլ 24-ը ցույց տվեց, որ Ցեղասպանության 101-րդ տարելիցը թեւակոխում ենք՝ որպես վերածնված ժողովուրդ: 101-րդ տարելիցը […]

ԼՂՀ ներկայացուցիչը Մոնրեալում ելույթ է ունեցել Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 22-ին ԱՄՆ–ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ ՌոբերտԱվետիսյանը մասնակցել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Մոնրեալի մասնաճյուղիկազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ցեղասպանության 101-րդ տարելիցին: Իր ելույթում Ռոբերտ Ավետիսյանը խոսել է Հայոց Ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի ևվերջերս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին։Երախտագիտություն արտահայտելով ողջ  կանադահայությանը այս օրերին Արցախի շուրջ համախմբվելուհամար, նա հատուկ շնորհակալություն է հայտնել  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի