Վատ մարդկանց Մոսկվա չեն քաշի. հասարակական սպասումները` նոր վարչապետից (վիդեո)
Henaran.am-ը ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանից, ով երեկ Նախագահի որոշմամբ՝ նշանակվել է ՀՀ վարչապետ:
Henaran.am-ը ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանից, ով երեկ Նախագահի որոշմամբ՝ նշանակվել է ՀՀ վարչապետ:
Հնարավոր է՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը շուտով վերադառնա մեծ քաղաքականություն: Այս մասին վերջինս ասաց Henaran.am-ի հետ զրույցում: «Քաղաքականությունը ժողովուրդն է: Եթե ժողովրդին ինչ-որ բան ունես ասելու ու կարող ես օգտակար լինել, ապա դա անպայման պետք է անել», – ասաց Տիգրան Կարապետյանը: Նա նշեց՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, շարունակում է օգնել մարդկանց: Շատերն իրեն […]
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի դեմ քրեական գործ Է հարուցվել: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: «Ես նամակ եմ ստացել Կոռուպցիային հակազդման կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինից, որի հիմքով քրեական գործ է հարուցվել Ավակովի նկատմամբ։ Բոլորը հավասար են»,- հայտարարել է նա։ Դատախազը չի ճշտել, թե ինչ հոդվածով Է այն հարուցվել, իսկ հաղորդավարը դրա […]
ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, խորհրդարանի նախագահ, երկրի նախագահ, նախագահի աշխատակազմ… Իհարկե, այս ամենը միասին վարչապետի պաշտոն չարժեն, բայց այն է, ինչ ՀՀԿ-ն գոնե մամուլի մակարդակով լսեցրել է Հովիկ Աբրահամյանին՝ նրա հրաժարականից օրեր ու ժամեր առաջ: Այսօր, սակայն, երբ Աբրահամյանը սահուն կերպով հրաժարական է տվել, այդ խոսակցությունները դադարել են կամ, առնվազն, նույն թափով չեն շրջանառվում: Վստահաբար, […]
ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրվելուց հետո սկսեցին խոսակցություններ շրշանառվել, թե Սերժ Սարգսյանը վերադարձնում է Ռոբերտ Քոչարյանի կադրերին: Կարեն Կարապետյանը ժամանակին, երբ «Հայոուսգազարդ» ընկերության տնօրեն էր, ասոցացվում էր Քոչարյանի հետ: Հատկապես որ նա վերջինիս կնոջ Բելա Քոչարյանի ազգականն է: Անգամ 2010թ., երբ Կարապետյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետ, նորից կարծիքներ էին հնչում, թե այդ պաշտոնին նշանակվեց Քոչարյանի […]
ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ ի սկզբանե Սերժ Սարգսյանը ցանկացել է վարչապետ նշանակել իր աշխատակագմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Եվ իզուր չէ, որ շաբաթներ առաջ մամուլում հրապարակում եղավ, թե հենց նա կնշանակվի վարչապետ: Մեր տեղեկություններով, սակայն, այդ նշանակման հետ համաձայն չի եղել Ռուսաստանը, եւ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունները կանգ են առել Կարեն Կարապետյանի թեկնածության վրա: Հիմա […]
Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանիզինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։
Գերմանական «Der Spiegel» ամսագիրը Թուրքիային նվիրված հատուկ համար է հրատարակել: Թուրքական «memurlar.net» լրատվակայքի համաձայն՝ հայտնի ամսագրի նոր համարի բովանդակությունը հակաթուրքական բնույթ ունի: Ամսագրի շապիկին տեղ են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը և Թուրքիայի դրոշը: Իսկ առաջին պլանում մզկիթի պատկեր է, որի աշտարակները (մինարեթ) պատկերված են թռիչքի պատրաստվող հրթիռների տեսքով և, ըստ թուրքական կայքի, […]
«Գոնե ապրիլյան պատերազմի թեմայով ՀՀ ԱԺ-ում քննարկումները, լսումները, հարցադրումները, ելույթները եղել են բավական շատ: Պատճառները, հետևանքները քննարկվել են համակողմանի ու հանգամանալի, արվել են համապատասխան հետևություններ և այժմ էլ հսկայական աշխատանքներ են ընթանում: Իհարկե կան շատ հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն: Սակայն այսօր պահանջել, որ այս հարցը դառնա ՀՀ ԱԺ օրակարգային հարց, համարում եմ պարզապես […]
Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «4+4+4» ձեւաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման եւ անցկացման մասին փաստաթղթի վերջնական կազմման եւ ստորագրման աշխատանքային նիստ, որի ընթացքում ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են հայտարարություն: Նիստի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իրենց տեսակետները ներկայացնելով հայտարարության վերաբերյալ, այն որակել են պատմական իրադարձություն, որը կարող է շրջադարձային […]


































