15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դե արի ու մի ասա. Իրավունք

Հիշում եք պատմությունը անորսալի Ջոյի մասին, որին ոչ ոք չի կարողանում բռնել, քանի որ ոչ ոքի պետք չէ։ Հիմա էլ դա հիշեցինք Լիսկայի դստեր` Սվետլանա Խաչատրյանի «հերքման» զարմանալի պատմության կապակցությամբ։ Վերջինս հայտարարել է՝ իբր իր ֆեյսբուքյան էջում կոպիտ հակաիշխանական հայտարարությունը գրել է ոչ թե ինքը, այլ իր էջը կոտրվել է համակարգչահենների կողմից, եւ հենց այդ չարամիտներն էլ զետեղել են այդ տեքստը, եւ հիմա ինքը դիմելու է ԱԱԾ եւ ոստիկանության համապատասխան վարչություն՝ պարզելու համար, թե որ սրիկան է դա արել։

Դե արի ու մի ասա՝ էջ կոտրող մասնագետներից ո՞ւմ դարդն է կտրվել, որ լուրջ գործերը թողած՝ ընկնի նախկին մարզպետի դստեր էջի հետեւից։ Համ էլ, հարգելի ընթերցողներ, ձեր մեջ կա՞ գոնե մեկը, ով կհավատա, որ այդպիսի գրառում կարող էր հայտնվել՝ առանց սիրասուն հայրիկի առնվազն համաձայնության, եթե չասենք՝ ուղղակի հանձնարարության։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ