15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը ձանձրացրել է. Առավոտ

Վիկտոր Դալլաքյանը լավ, արդյունավետ պատգամավոր էր, օրենսդրական աշխատանքը նրա տարերքն էր, եւ նրա հեղինակած մի քանի որակյալ օրենքներ մինչ օրս ապացուցել են իրենց կենսունակությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նա չվերընտրվեց։ Դրանից պետք չէր ողբերգություն սարքել եւ տարիների ընթացքում քեն պահել իր ընտրատարածքում հաղթած պատգամավորի վրա, փորձել նրանից վրեժ լուծել եւ վարկաբեկել։

«Աբիժնիկությունն» արդյունավետ էմոցիա չէ. մի անգամ չի ստացվել, մեկ ուրիշ անգամ կստացվի, կամ թեկուզ ոչ մի անգամ էլ չստացվի՝ կյանքում բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր կան։
Բայց ոչ՝ քաղաքական գործչի բնավորության անբաժանելի մասն է կազմում նարցիսիզմը, որն այդ «մասնագիտության տեր» մարդկանց մոտ արտահայտվում է այս կամ այն չափով, բայց պարտադիր պետք է լինի։

Բացի այդ, «բարձր շրջանակներում» շփվելը, ծառայողակւսն մեքենան, քարտուղարուհին, այս կամ այն հարցով «վերեւներին» միջնորդելը նոմենկլատուրային կյանքի այդ տարրերից դժվար է հրաժարվել։ Եվ Վիկտոր Դալլաքյանը որոշել էր չորս տարի «հավաքել» այդ հաճելի քարերը՝ ստանձնելով բարձր պաշտոն նախագահի աշխատակազմում:

Չորս տարի նա սուսուփուս նստած էր այդ տաքուկ անկյունում, բայց մի օր արթնացավ եւ հանկարծ պարզեց, որ այն իշխանությունը, որին նա ծառայում է, լեգիտիմ չէ, որ երկրում ծաղկում է կոռուպցիան, որ բարձր է աղքատության տոկոսը եւ այլն, եւ այլն։ Բնականաբար, հարց է ծագում՝ ինչպես էր նա չորս տարի լուռումունջ աշխատում մի մարդու մոտ, որին, իր խոսքերով, պետք է զոլավոր շորեր հագցնել։

Պատասխան, չէի աշխատում, ձեւ էի անում, որ աշխատում եմ, գնում-գալիս էի գործի եւ աշխատավարձ էի ստանում։ Եթե այդպես է, ապա՝ ավելի վատ. Արթուր Բադդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գոնե ժողովրդի մատից տարբեր փշեր էր հանում (չնայած ինչի՞ համար է պետք Ազգային անվտանգության խորհուրդը՝ ես, ճիշտն ասած, մինչեւ հիմա չհասկացա)։

Բայց այդ՝ «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը Վիկտոր Դալլաքյանին, հավանաբար, ձանձրացրել է, եւ նա որոշել է դարձյալ պատգամավոր դառնալ։ Այստեղ կա երկու տարբերակ. կամ մտնել ՀՀԿ ցուցակ, կամ դառնալ ընդդիմադիր։ Առաջին տարբերակում, որքան հասկանում եմ, պարոն Դալլաքյանին երաշխիքներ չտվեցին։ Մնում է ընդդիմադիրի ճանապարհը։

Բայց «ստարտային պայմաններն» այդ գործչի համար չափազանց վատն են՝ Բաղրամյան 26֊ից նոր դուրս եկածի շուրթերից սովորական ընդդիմադիր հռետորաբանությունը համոզիչ չի հնչում: Ոչինչ, ինչպես ասում են` փորձը փորձանք չի:

Եթե այս հոդվածը գրելուց հետո ինձ հետ որեւէ բան պատահի, դրա ուղիղ պատասխանատվությունն է կրում Դոնալդ Թրամփը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ