28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ն ապացուցում է, որ չի շեղվել սկզբունքներից /վիդեո/

«Հայաստանի հանրապետությունում իրականում տեղի ունեցավ շատ անցանկալի մոտեցում: Քաղաքական մշակույթի շատ անցանկալի տարրեր դրսևորվեցին: Նման մոտեցումները չեն բերելու ոչ մի լավ բանի: Երբ խախտվում է օրենքի տառը հասարակության մոտեցումներն էլ խախտվում են»  այսօր՝ հոկտեմբերի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը:

Վերլուծելով հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունները` Էնֆիաջյանը արձանագրեց, որ հատկապես երկու մեծ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում տեղի են ունեցել լուրջ խախտումներ:

«Մենք բոլորս հետևել ենք , թե ինչ պայմաններում և ինչ մթնոլորտում են անցել ընտրությունները: Բոլորս տեսել  ենք, թե ինչ աղմուկ էր: Գրիչը պետք է լիներ միայն քվեախցիկինը: Հեռախոս կամ այլ իրեր չպետք է մտցնեին քվեախցիկ»,-պատգամավորը ընդգծեց, որ ամեն ինչում մեղավոր են անսկզբունք ավագանիները: Նա փաստեց, որ ԲՀԿ երեք ավագանիները հատուկ պայմանավորվածությամբ են ծալել քվեաթերթիկը և հատուկ ձևով են քվեարկել և երեք անդամներն էլ ցույց են տվել, որ պահել են պայմանավորվածությունը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ տեղի է ունեցել այն, ինչը տեղի է ունեցել. «Ժողովուրդը հենց ինքն է գնահատական տալիս ավագանու այդ անդամներին ու ամենադիպուկ ձևով: Մենք ինչ ներքուստ պայմանավորվել էինք պահել ու պահպանել ենք: Առաջիկայում տեղի է ունենալու նիստեր և ամեն բան պարզ կդառնա»:

Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց , որ առաջիկա նիստերին ԲՀԿ-ի կողմից չմասնակցելու որոշում է կայացվել:

Մանրամասները՝   տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ