«Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում
«Համախմբում» կուսակցության Գյումրու կառույցի ղեկավար և ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանի հայտարարությունը. «Իմ և «Համախմբում» կուսակցության անունից ցավակցում եմ Գրիգորյանների ընտանիքի անդամներին ու հարազատներին Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի մահվան կապակցությամբ։ Հայտնում եմ նաև, որ «Համախմբում» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը»։ «Համախմբում» կուսակցության Գյումրու կառույցի մամուլի ծառայություն:



































