28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ի հետ կհամագործակցի՞ Մարտուն Գրիգորյանը

«Ես պատրաստվում եմ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, իսկ թե կոնկրետ որ ցուցակով, որ քաղաքական ուժի հետ, այդ առումով իմ թիմն աշխատանք է տանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն տեսնում է հաջորդ գումարման Ազգային ժողովում: Նշենք, որ պատգամավորը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

«Այնպես չէ, որ ես ժամանակի առումով ուշացած եմ, 10 տարի է, որ ԱԺ պատգամավոր եմ աշխատում, Գյումրիի հետ եմ, ժողովրդիս հետ, այդ առումով ուշանալու խնդիր չունեմ, իմ կատարած աշխատանքը ժողովրդի աչքի առաջ է, և ես աշխատել եմ հնարավորինս օգտակար լինել»,-շեշտեց նա: Պատգամավորը նկատեց, որ կուսակցություն ընտրելն այս պահին ինքնանպատակ չի իր համար, քանի որ կարևոր է, թե  տվյալ քաղաքական ուժը, որ առաջադրվելու է, ինչ հնարավորություններ ունի: «Մեր երկիրը, մեր քաղաքը  հոգսաշատ  են, ու հզոր ուժ է պետք, որը հնարավորություն ու կամք ունի այդ խնդիրները լուծելու, թե չէ Ազգային ժողովի պատգամավոր դառնալ, կուսակցություն ունենալ դա նպատակ չէ ինձ համար, եթե մտնես Ազգային ժողով ու չկարողանաս ժողովրդի մատից փուշ հանել, անիմաստ է»,-նշեց Մարտուն Գրիգորյանը:

Հարցին` բացառում է, որ այդ ուժը կարող է լինել ՀՀԿ-ը,  նա պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում, այս ընթացքում մենք քննարկում ենք, 1-2 ամսից կունենանք պատասխան, պահելու բան չունեմ, որ պահենք, չներկայացնենք, առաջինը լրատվամիջոցների միջոցով մեր դիքրոշումը կհայտնենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ