«Ծառուկյանը հաստատ կվերադառնա»
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համաձայն չէ այն պնդմանը, թե ժողովուրդը ցանկանում է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա մեծ քաղաքականություն:
«Հասարակության մի փոքրիկ մասի կողմից, գուցե, պահանջված է նրա վերադարձը, բայց ասել, որ հասարակությունը ուզում է՝ Ծառուկյանը վերադառնա… Չեմ կարծում, որ այդպես է: Նա քաղաքականության մեջ չի փայլել: Բայց, միաժամանակ, պետք է արձանագրենք ՝ Ծառուկյանը հաջող տնտեսական գործիչ է: Բայց, կրկնում եմ՝ նա քաղաքականության մեջ ինչ-որ տպավորիչ գործեր չի արել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը՝ ընդգծելով՝ այդ խոսակցությունները հենց այնպես չեն. Ծառուկյանը հաստատ կվերադառնա:
«Բա ինչու՞ այս խոսակցությունները չկային կես տարի կամ մի քանի ամիս առաջ. նա կվերադառնա: Ամեն ոք իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ: Ինչքան շատ մարդ քաղաքականությամբ աբաղվի, այնքան լավ. գուցե օգուտ բերեն, բայց միաժամանակ պետք է մի բան էլ փաստենք. շատերը օգուտ տալու փոխարեն՝ վնաս են տալիս», – եզրափակեց Սոս Գիմիշյանը: