«Ընդդիմությունը չի ուզում, որ նոր վարչապետը հաջողություն ունենա»
«Վարչապետն այնպիսի քայլեր է առաջարկում, որոնք ողջունելի են ու շատերս կուզենք, որն դրանք իրականանան, սակայն չեմ բացառում, որ հակառակը ցանկացողներ էլ կլինեն, որպեսզի իրենք վնասներ չկրեն»,-այսօր մամուլի ասուլիս ժամանակ այս մասին նշեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:
վերջինս շեշտեց՝ ակնհայտ է՝ ընդդիմությունն էլ չի ուզում, որ նոր վարչապետը հաջողություն ունենա, քանի որ այդ դեպքում իշխանությունների վարկանիշը կբարձրանա, քանի որ առանց այդ էլ ընդդիմությունն իրենից այսօր լուրջ գաղափարական հոսանք չի ներկայացնում:
Նրա խոսքով՝ մնում է միայն վարչապետն ունենա այն ուժը, որ ամեն ինչը հաղթահարելով գնա փոփոխությունների, հակառակ դեպքում որոշ ժամանակ հետո կհուսահատվի. «Կառավարության ծրագիրը քիչ թե շատ կոմետիկ փոփոխությունների կբերի, բայց չեմ կարծքում, որ այն արմատական փոփոխություններ կմտցնի»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին՝ նա ասաց. «Սպասել, որ նա կգա և ինչ որ բան կփոխվի՝ ուտոպիայի ժանրից է: Մենք իրեն տեսել ենք եկած ժամանակ, նա ունեցել է խորհրդարանում բավական թվով պատգամավորներ, կառավարությունում անդամներ, սակայն չենք կարող հիշել, թե ինչ բեկումնային փոփոխություններ արել է»: