22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ասել ենք՝ հապաղելու ժամանակ չկա. ՀՀԿ

«Շտապում են մեր ընդդիմադիր գործընկերները, բնականաբար, այլ կարծիք չէի էլ սպասում. մոտ են ընտրությունները և՛ ՏԻՄ, և՛ ԱԺ: Ինչևիցե մենք պատրաստ ենք բոլոր քննադատությունները կիսելու, դրանով հանդերձ լծվելու գործին, որովհետև փոփոխություններն ինքնանպատակ չեն լինում, անձերի փոփոխություն չի, ծրագրային փոփոխություն է՝ հիմնված սահմանադրական փոփոխությունների վրա: Ասել ենք, որ հապաղելու ժամանակ չկա, և ընդունված բարեփոխումները պարտավոր ենք […]

Ոչ, ես դրան պատրաստ չեմ. Փոստանջյանը՝ վարչապետ դառնալուց (վիդեո)

«Ես կարծում եմ` այսպիսի նշանակումը մտահոգություն է առաջացրել ոչ միայն հայկական վարչախմբի մոտ, այլ ՌԴ-ի, քանի որ ակնհայտ է, որ այս նշանակումը տեղի է ունեցել Մոսկվայից ու ներկայացվում է Մոսկվայի կողմից: Իհարկե, որևէ ակնկալիքներ այս նշանակումից ես չունեմ, ոչ էլ հանրությունն ունի»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով նոր վարչապետի նշանակումից: […]

«Մեզ պետք էին փոփոխություններ»

  «Իր ելույթում Սերժ Սարգսյանը ներկայացրեց նոր վարչապետին` որպես բարեփոխումների մեծ առաջնորդ: Սա ավելի շատ նախագահի հրաժեշտի խոսքի էր նման, քան նոր վարչապետի ներկայացման»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Բանախոսն ընդգծեց՝ կառավարության փոփոխությունը ճիշտ որոշում էր: «Բավարար տեղեկատվություն   չտրվեց հանրությանը, թե ինչու վարչապետը հրաժարական տվեց.  այստեղից էլ սկսվում է ենթադրությունների […]

«Ապրիլի 2-ը կարող է շրջադարձային լինել»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարևորում է իշխանությունների հետ ստորագրված ԸՕ-ի վերաբերյալ համաձայնագիրը: «Բոլորս, կարծում եմ, ընդունում ենք, որ սա մեծ հաջողություն էր: Իշխանություններին պարտադրվեց մի անսպասելի բան, որ ոչ ոք չէր ակնկալում, որ նրանք կգնան այդ քայլին: 15 տարի այդ պահանջը դրված էր, բայց իշխանությունը դիմադրել է, և այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 13-ին, […]

ՀՅԴ-ը պորտֆելների փոփոխությունը չի բացառում

«Մենք մեր նախարարներին չենք ասում, որ դուք պաշտպանված ենք միայն նրա համար, որ դուք դաշնակցական եք, ոչ, իրենք առաջին հերթին իրենց գործով են պաշտպանված: Մենք այնքանով ենք առընչված այստեղ որպես քաղաքական ուժ, որ ունենք համաձայնություններ, որ հրապարակվել է: Մենք համաձայնեցրել ենք մեր ներքին ու արտաքին քաղաքականության ռազմավարությունը, և դրան պետք է համապատասխանեցվեն բոլոր քայլերը»,-այսօր ԱԺ-ում […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-20-ն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբի կազմում կիրականացնի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների մոնիտորինգ: Նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի, ինչպես նաեւ Լենինգրադի մարզի ղեկավարության հետ: ՀՀ […]

Որքանով է պատվաբեր Վարդան Ղուկյասյանի աջակցությունն ՕԵԿ-ի համար

«Մենք Գյումրու ընտրություններին ներկայացրել ենք ցուցակ, որը գլխավորում է Հովհաննես Մարգարյանը, և մեզ աջակցում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, անհատներ, Մարգարյանն ընդունված և սիրված է, երկար տարիներ խոսել և պայքարել է Գյումրու խնդիրների համար,և շատերը աջակցում են այն ցուցակին, որին «Հայկական վերածնունդը» ներկայացրել է, իսկ մնացածը ձեր մոտեցումներն են»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր […]

Ես զերծ կմնայի իր փոխարեն այդպիսի բառապաշար օգտագործելուց. ՀՅԴ-ն` վարչապետին

«Մենք իսկապես պաշտպանել ենք վարչապետի նշանակումը և լիահույս ենք, որ այն խնդիրները, որ երկրի առջև ծառացած են, վարչապետը խորապես գիտակցում է և ունի այդ կարողությունն՝ այդ խնդիրները լուծելու: Սակայն նախորդ փորձերը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ այդ ամենը պետք է կատարվի որոշակի քայլերով, և զերծ մնանք շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ […]

Կենացները քաղցրանում են

«ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, և եթե նա ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, դա չի նշանակում, որ այն ռեսուրսները, որ դրվել են մեր քաղաքական ուժի կայացման մեջ, որևէ մեկը խլել է: Դա ԲՀԿ-ինն է: Որևէ մեկը ժողովրդի վերաբերմունքը մեր նկատմամբ չի տանում, մեր անդամներն իրենց տեղում են, մեր պատագամավորների մեծամասնությունն իր տեղն է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդին

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցեց և ելույթ ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն ընթանում էր կազմակերպության 25-ամյակի շրջանակներում: Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հետ կապված հարցեր։ ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան մշակութային, կրթական, իրավապահպանության, արտակարգ իրավիճակների, կիբերանվտանգության ոլորտներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված