27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Վիճ.վարչությունը պարզապես ցրեց»

«2017 թվականի համար նախատեսված բյուջեն ցածր է և այն հեշտ կլինի կոտրել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Նա շեշտեց,  որ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագիրն եղել է մինչ 7 տոկոս ՀՆԱ-ի աճ ապահովելը, սակայն իրականությունն այն է, որ մենք աշխարհից 3 անգամ քիչ զարգացում ունենք՝ զարգացող երկների համեմատ, իսկ զարգացած երկների համեմատ՝ 10 անգամ հետ ենք:

Նրան բյուջեն չի բավարարում, քանի որ տնտեսական թեզը նույն է, ինչ նախկին վարչապետ Տիգրան Սարգսանի ժամանակ էր: Բագրատյանը պնդեց՝ երկիրն իր առջև աճելու խնդիր չի դրել: Պատգամավորը նաև կասկածում է, որ իրական պատկերը վարչապետին կամ Սերժ Սարգսյանին չի ներկայացվում. «Փոքրի մաֆիա է էլի, որը միշտ ասում է նույնը և ասում, որ լավ է էլի հանգիստ կապրենք՝ առանց լարված աշխատելու, այս սա է խնդիրը»,- նշեց պատգամավորը:

Պատգամավորը նաև դժգոհեց, որ դահլիճում իր հնչեցրած հարցերին ԱՎԾ-ից նորմալ պատասխան չտրվեց: «Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնենք, որ նրանք մեր հարցերին չպատասխանեցին, իսկ Վիճ.վարչությունը պարզապես ցրեց և ասաց, որ դա իր մեղքը չէ: Միայն ասում են՝ ինչ կապ ունեմ, քանի որ այս մինիստրություն ինձ այս թիվն է տվել: Կապ ունես, էլ ոնց չունես, այստեղ մինիստրութունների մեջ կռիվ ու կինո սարքեցին, իսկ այս տարվա գյուղանախախարը ճնշեց և ճիշտ թվեր ներկայացրեց խաղողի մթերման մասով և պարզվեց, որ երկու անգամ պակաս է»,-նկատեց Բագրատյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ