27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես զոհաբերել եմ թոշակների և աշխատավարձերի ապագա բարձրացումը. Ֆիննախ

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը  հավատում է, որ 3.2 տոկոս տնտեսական աճն իրատեսական է, և այն  իրագործելի է: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում: Դիտակմանը, որ բյուջեն բավականին կոշտ է, քանի որ չկա աշխատավարձերի և թոշակների բարձրացում, ինչը կարող է դրական փոփոխություններ ակնկալողների մոտ հիասթափություն առաջացնել, Արամյանն արձագանքեց, թե ավելի մեծ հիասթափություն կլիներ, եթե ինքը սուտ խոսեր:

Նա ընդգծեց՝ ճշմարտությունը հետևյալն է, որ պետք է ստեղծել կայուն տնտեսական միջավայր: «Բացարձակություն չի լինի, միշտ պետք է ինչ-որ մի բանի համար ինչ-որ բան ունենաս, ինչն ամբողջ աշխարհում ընդունված է: Ես զոհաբերել եմ թոշակների և աշխատավարձերի ապագա բարձրացումը, որը ես կարող եմ կարճաժամկետ անել, սակայն իրենց առջև ես արդար ու ազնիվ չէի լինի, որովհետև եկող տարիներին ես կվտանգեմ տնտեսական աճն, իսկ տնտեսական աճն է ինձ հնարավորություն տալիս, որ ես պերմանենտ իրենց աշխատավարձերը և թոշակները բարձրացնեմ: Մեկ տարվա խնդիր լուծելով՝ երկարաժամկետ խնդիրը չլուծելն, կարծում եմ, արդարացի չէ»,- ընդգծեց Արամյանը:

Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո, թե բոլորը կարող են ինչ ցանկանան ներկրել, խոշոր այլ ներկրողներ հայտնվե՞լ են, նա պատասխանեց, որ տնտեսվարողը չի կարող 10-15 օրում իր գործն անել: Նրա խոսքով՝ խոշոր ներկրում անելու համար նաև համապատասխան ենթակառուցվածքներ և ռեսուրներ պետք է ունենաս: «Պետք է ունենաս ավտոմեքենաներ և այլն: Փոքր ներկրողը միանգամից մեծ ծավալներ չի կարող ներկրել ու միանգամից բոլոր հարցերը լուծել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ