14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է Թուրքիայի համար․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար «արնահոսող վերք» է Թուրքիայի և Ադրբեջանի համար: Նա,  անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը,  նշել է, որ չնայած վերջինիս ջանքերին, հակամարտությունը մինչև հիմա լուծում չի ստանում:

«Տարիներ ի վեր Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և քայլեր են ձեռնարկվում, սակայն առայժմ որևէ դրական արդյունք չկա: Հուսով ենք այդ բանկցությունները կստանան ավելի կառուցողական որակ, ինչ էլ կապահովի խնդրի կարգավորման հարցում ավելի հստակ քայլերի իրականացմանը»,-ասել է նա:

Դեսպանը իր խոսքում շեշտել է, որ Թուրքիան խնդրի լուծման հարցում շարունակելու է սատարել ադրբեջանական դիրքորոշումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ