Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բրազիլիայում Հայաստանի դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը

Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Բրազիլիայում մասնակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են նաև ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան, Բրազիլիայում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանությանը հատկացված տարածքը կազմում է 15.750 քառակուսի մետր: Համաձայն ս.թ. […]