05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին: Շնորհակալություն հայտնելով ՊԵԿ նախկին նախագահին կատարած աշխատանքի համար՝ վարչապետը նշել է, որ Հովհաննես Հովսեփյանն իր լուման ներդրել է ՊԵԿ-ի գործունեությունը կանոնակարգելու աշխատանքում: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Վարդան Հարությունյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ավելացրել, որ նրանից ակնկալում է արդյունավետ աշխատանք: Ընդգծելով […]

Վիկտոր Դալլաքյանը Ծառուկյանին համարում է պատվախնդիր անձնավորություն (վիդեո)

Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանին պատվախնդիր անձնավորություն է համարում: «Եթե նա վերադառնա քաղաքականություն, համոզված եմ, որ նա կգործի հանուն հայ ժողովրդի, հանուն իր երկրի: Ես Գագիկ Ծառուկյանին պատվախնդիր անձնավորություն եմ համարում», – ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք մրցակից է համարում Գագիկ Ծառուկյանին, ում` քաղաքականություն երադառնալու մասին լուրերը չեն դադարում: Նա շեշտեց, […]

«Նման գնահատականները ես համարելու եմ հումորի մեծ զգացողության հետևանք». Վ. Դալլաքյան

  «Այն փաստերը, որ ներկացրի և այն ելույթը, որ ես ունեցա, պետք է հումորի մեծ զգացում ունենալ` դրանից հետո ինձ համեմատելու այլ մարդու հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսպես արձագանքեց դիտարկմանը, թե իր արած հայտարարության նման մի հայտարարություն էլ ժամանակին ՕԵԿ-ի` ներկայումս «Հայկական վերածննդի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր արել: Նշենք, որ այսօր Դալլաքյանը […]

Նոր պաշտոնանկություն

ՀՀ վարչապետի որոշմամբ, Պավել Սաֆարյանն ազատվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Պավել Սաֆարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

«Սառնարանից հանած դիակները գործ չունեն քաղաքական դաշտում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալի պաշտոններից ազատվելու համար, աղմկահարույց հայտարարություններ արեց   «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ  ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մասին: Անդրադառնալով այս ամենին՝ Էդմոն Մարուքյանն ասել է. «Բազմաթիվ զանգեր ստացա այս ամենի հետ կապված: […]

«Իշխանությունները մեղավո՞ր են, որ ընդդիմադիրները միայն վախկոտներին են ընդգրկում» (վիդեո)

«Որևէ տեղ անհնար է իշխանափոխություն անել, եթե ընդդիմությունն այդտեղ վստահեի ու անկաշառ անձ չունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա հիշեցրեց, որ Վանաձորում երեկ կրկին «Հանրապետական» քաղաքապետ ընտրվեց, ու դա ընդդիմության մեղքն է. «Հիմա էլ հայտարարում են ովքեր են դավաճաննեը, ես եմ, նա է»,-նկատեց նա: Ըստ Իսագուլյանի իշխանությունը ճնշումներ չի […]

Ադրբեջանը Սոսո Պավլիաշվիլիին հանել է «սեւ ցուցակից»

Ադրբեջանը երկու երգիչների՝ Թիմուր Թեմիրովին ու Սոսո Պավլիաշվիլիին հանել է իր «սեւ ցուցակից», հայտնում է  РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի «սեւ ցուցակում» են հայտնվում այն հայտնի արտասահմանցիները, ովքեր գնում են Լեռնային Ղարաբաղ։ «Սեւ ցուցակում» հայտնվելուց հետո այդ անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է։ Այժմ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիմկեթ Գաջիեւը հայտարարել է, որ վերոնշյալ երգիչներին հանել […]

Ինձ մեկուսացրել էին. Վիկտոր Դալլաքյան (վիդեո)

«ՀՀ նոր ԸՕ-ի համաձայն միայն կուսակցությունները կարող են մասնակցել խորհրդրանական ընտրություններին, այն ձևաչափը, որին ես կմասնակցեմ, կլինի համապատասխան կուսակցական ցուցակը: Ես խոստանում եմ, որ այս ամսվա ընթացքում հրապարակային կտեղեկացնեմ այդ ցուցակը»,-այսօր ասուլիսին ասաց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այսօր նա հայտարարեց, որ հրաժարվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի […]

Նազարբաեւը հետաձգել է այցն Ադրբեջան

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հետաձգել է հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան՝ առողջական խնդիրների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է Интерфакс-Азербайджан-ը՝ հղում անելով իր աղբյուրին, Նազարբաեւը այցը հետաձգել է մրսածության պատճառով։ Նշվում է, որ Նազարբաեւը այժմ բուժվում է։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Նազարբաեւը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։  

Պատվաբեր կլիներ. Վիկտոր Դալլաքյանը՝ Սեյրան Օհանյանի հետ համագործակցության մասին

Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքում է, ոչ հաստատում լուրերը, որ իր նորաստեղծ կուսակցությանն անդամակցելու է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանն իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալ չարված հայտարարությանը: Ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը ու ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված