14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Յուրի Խաչատուրովն ու Նիկոլայ Պատրուշեւը քննարկել են ԼՂ խնդիրը

Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայացել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդիպումը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անվտանգության ոլորտում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի ԱԱԽ-ից հայտնում են, որ մասնավորապես, կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, ս.թ. հոկտեմբերին Երեւանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրագործման ընթացքին, անվտանգության շահերից բխող՝ միջազգային կազմակերպություններում ՀՀ եւ ՌԴ միջեւ փոխգործակցությանը:

Յուրի Խաչատուրովը եւ Նիկոլայ Պատրուշեւը կարեւորել են երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործումը:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության եւ ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի միջեւ 2017-2018թթ. համագործակցության պլանը:

Նույն օրը տեղի են ունեցել նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության եւ ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների փորձագիտական խորհրդատվությունները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ