27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորն ու կուսակիցները հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորներ հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ: Թուրքական «Gazeteduvar.com.tr» կայքի տեղեկացմամբ՝ ԺԴԿ-ի պատվիրակությունում եղել են մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև՝ Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն և Օսման Բայդեմիրը: ՄԱԿ-ի պատվիրակությունը ղեկավարել է մտքի և խոսքի ազատության հարցերով զեկուցող Դևիդ Քայեն:

Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովի  (ԹԱՄԺ-TBMM) շենքում:

Հանդիպումից հետո ԺԴԿ-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Փայլանն ու իր կուսակիցները կոչ են արել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին շտապ արձագանքել Թուրքիայում տեղի ուենցող անօրինականություններին ու իրավախախտումների բազմաթիվ դեպքերին: Մասնավորապես, Դևիդ Քայեին մանրամասն տեղեկություններ են հաղորդվել ԺԴԿ համանախագահների, պատգամավորների և և կուսակցության մասը կազմող «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» (ԺՇԿ-DBP)  համանախագահների կալանավորման,  նրանց դատավարությունների հետ կապված անարդարությունների վերաբերյալ:

ԺԴԿ-ի պատվիրակությունը ՄԱԿ-ի ներկայացուցչին տեղեկացրել է, որ կալանավորված պատգամավորները բռնությունների և դաժան վերաբերմունքի են արժանանում, սակայն իրենց հնարավորություն չի տրվում պատգամավորների վիճակի վերաբերյալ որևէ հետազոտություն անել: Այդ իսկ պատճառով Փայլանն ու իր գործընկերները առաջարկել են, որպեսզի ՄԱԿ-ի մասնագետներն այցելեն Թուրքիա՝ կալանավորված պատգամավորների դեմ բռնության դեպքերը ուսումնասիրելու համար:

Ուշադրություն է հրավիրվել նաև լրատվամիջոցների և ամենատարբեր կազմակերպությունների գործունեության դադարեցման դեպքերին:  Նշվել է, որ միայն վերջին օրերի ընթացքում դադարեցվել է 370 կազմակերպության գործունեություն, այդ թվում են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, աղքատներին օգնություն տրամադրող կազմակերպություններ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ