27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կեցցեք, ճիշտ ուղղու վրա եք. ՀԱԿ-ի ու նախարարի «թունավոր» հարց ու պատասխանը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ մամուլի հրապարակմանը, թե կառավարությունը պետբյուջեից միջոցներ է հատկացնում կառավարության լրատվական ՊՈԱԿ-ին՝ սոցցանցերում գրառումներ կատարելու համար: Ըստ՝ հրապարակման արվել է 5480 հրապարակում: Պատգամավորը խնդրեց, որ կառավարությունը հրապարակի այն մարդկանց անունները, որոնք արել են այդ հրապարակումները;

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք պատգամավորին կտրամադրեն այդ անունները՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանությունը: «Կառավարության աշխատանքի վերլուծությունը հասցվում է հանրությանը՝ ոչ միայն սոցցանցերում, այլ նաև հեռուտաընկերությունների միջոցով և այլն, և այդ ամենը, այո, կազմակերպում է այդ ՊՈԱԿ-ի կողմից: Բոլոր վերլուծական նյութերի մասին մենք կտրամադրենք այն տեղեկատվությունը, որը չի խախտում օրենսդրության սահմանները»,- ասաց Հարությունյանը:

Լ. Զուրաբյանն արձագանքեց, թե խոսքն այն մարդկանց հրապարակումների մասին է, ովքեր դրանց ներքո չեն նշում, որ իրենք հովանավորվում են կառավարության այդ ՊՈԱԿ-ի կողմից, քանի որ խոսքը հանրային գումարների մասին է: Նա հորդորեց տալ այդ ցուցակը ու նաև այն, թե ում որքան գումար է տրվել հրապարակման համար: Նա նկատեց, որ այս հայտարարությունից հետո հարձակումներ են լինելու սոցիալական ցանցերում իր ուղղությամբ հենց այդ նույն անձանց կողմից, բայց դա իրեն չի մտահոգում:

Պատգամավորը նաև հավելեց, ինտերներտային կայքերի 95 տոկոսը հովանավորվում են իշխանության կողմից:

Նախարարի արձագանքը հետևյալն էր. «Ինտերնետային լրատվությանը հետևող յուրաքանչյուր անձ կարող է գնահատել, թե որքանով են ձեր խոսքերը համապատասխանում իրականությանը:

Ձեր հայտարարությանը, թե դուք հետաքրքրվում եք, թե կառավարությունն ինչ է անում, ես միայն գովասանքի խոսքեր պիտի հնչեցնեմ, վաղուց էր պետք  դա անել, ոչ թե ցանկացած պատեհ և անպատեհ առիփով փորձել քննադատել, ես ողջունում եմ դա: Կեցցեք, ճիշտ ուղղու վրա եք, իսկ այն, որ ինչ-որ մեկը պատրաստվում է ձեզ հարձակվել ու ոչնչացնել, ասեմ, որ եթե մեկն անգամ նման դավադրություն փորձեր կազմակերպել, սխալ կաներ, որովհետև դա կլիներ ձեզ համար եզակի առիթ՝ վերջապես հայտնվելու հանրային տիրույթում: Կարծում եմ՝ այդ բավականությունը, եթե որևէ մեկը փորձի ձեզ պարգևել, պետք է լինեն ձեր թիմակիցները՝ ձեզ հանրային հնչեղություն տալով»:

Իր հարց տալու ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, թե նախարարի պատասխանը զարմացրեց իրեն «Թունավորված պատասխան էր, չէի սպասում»,-ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ