08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջարկում են մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Թալիշի վերաբնակեցման ֆոնդին

2017թ-ին բյուջեի քննարկմանը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց, թե հնարավորություններ տեսնում են ԼՂՀ-ին ուղղված բյուջետային հատկացումներն ավելացնելու համար: Նա նշեց, թե իրենք ՀՀԿ ֆրակցիայի անունից առաջարկություններ են անելու, որպեսզի 47, 4մլրդ դրամը դարձնել գոնե նվազագույյն 50 մլրդ: Հարցին միջամտեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով նետեց՝ որտե՞ղից գտնենք: Գագիկ Մելիքյանը շարունակեց, թե […]

Վիգեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ Կոլեգիայի հարգարժան անդամներ, Պարոնայք գեներալներ, սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, անմիջական, բայց նաև երկարատև մարտահրավեր է: Մենք չենք կատարել այդ ընտրությունը` այն մեզ պարտադրվել է: Դարերի նիրհից զարթնած` մենք վերգտել ենք մեր ազգային ինքնությունը, ոչ միայն հռչակել անկախությունը, […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլայն Մուգարին և համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը և առաջիկա ծրագրերը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Միացյալ Նահանգներ բարեկամական գործընկերության զարգացմանն ուղղված ջանքերին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին համահայկական մի շարք հարցերի և դրանց լուծման ուղղությամբ հայ համայնքային կառույցների կարևոր […]

Վարչապետը ծանոթացել է «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին և կարևորել ոսկերչական արտադրությունների հիմնումը Հայաստանում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական իրերի և ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն 14 երկրից: Հայրենական և արտասահմանյան ընկերությունների տաղավարներով շրջայցի […]

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վանաձորի բժշկական կենտրոնի շինհրապարակ, որտեղ կառուցվում է նոր բժշկական համալիր՝ կազմված շուրջ 3,270քմ մակերեսով ծննդատան և շուրջ 11,880քմ մակերեսով հիմնական մասնաշենքներից: Դեռևս 2013թ. Հանրապետության Նախագահը ներկա էր գտնվել այս բժշկական կենտրոնի հիմնարկեքին: Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի և կենտրոնի կառուցման ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է […]

Քվեարկեք իմ «աղջկա» օգտին․ Միշել Օբաման աջակցում է Քլինթոնին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշարվին եւ աջակցում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Օրերս Հարավային Կարոլինայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Միշել Օբաման ելույթ է ունեցել ու ասել, որ ցանկալի է, որպեսզի իրենք ունենան այնպիսի նախագահ, որը լրջորեն է վերաբերվում իր աշխատանքի։ «Մեզ այնպիսի նախագահ է պետք, […]

Անհեռանկար է

«Պատկերացնում եմ, որ Սեյրան Օհանյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, բայց որ Քոչարյանի հետ համագործակցի, չեմ կարծում։ Քոչարյանն անհեռանկար է։ Ցանկացած մարդ, ով ուզում է՝ Ռ․ Քոչարյանը հետ գա, նշանակում է՝ ցանկաում է Մարտի մեկը բացել ու պատասխանատվությունը կիսել նրա հետ», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Կցանկանա՞ շարունակել պատգամավորական գործունեությունը

«Ցանկանալու խնդիրը չէ, պիտի քո աշխատանքը կազմակերպես այնպես, որ քեզ ցանկանա ժողովուրդը տեսնել, տեսնել այն քաղաքական ուժը, ով քեզ առաջադրել է»,-Henaran.am-ի հարցին, թե կցանկանար ընտրվել ու աշխատել նաև հաջորդ գումարման խորհրդարանում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը: Պատգամավորը նշեց` իր տեսակն է այնպիսին, որ սիրում է աշխատել ամեն օր ու ամենայն պատասխանատվությամբ: «Ես նախկին աշխատավայրում […]

«Ծրագիրը զգուշավոր է»

«Ես համոզված եմ՝ վեց ամսում ծրագրվածից ավելին կարելի է անել: Մեր երկիրը ծանրագույն վիճակում է: Եթե կառավարությունը մի քիչ էլ աշխատի, այդ դրական առաջընթացն իսկույն կերևա», – անդրադառնալով կառավարության ծրագրի իրագործմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: «Ծրագիրը զգուշավոր է: Իսկ եթե շատ գործ անելը հաջողվի, ժողովուրդը կրկնակի շնորհակալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի