Սերժ Սարգսյանը նկատի ուներ Սեյրան Օհանյանի՞ն. Հրապարակ
Ժամանակին Սերժ Սարգսյանը, խոսելով Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի մասին, ասել էր. «էնպիսի հայտնի մարդկանց անուններ են տալիս, որ ուղղակի չգիտես ինչ անես»: Հնարավոր է նկատի ուներ նաեւ Սեյրան Օհանյանին, հարցրինք մեր աղբյուրին
` հիշեցնելով լրատվամիջոցներում օրերս տեղ գտած արտահոսքը, թե կաթոլիկ եկեղեցու հոգեւորական հայր Անտոնը տվել է նրա անունը:
«Չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանն այդ ամենի հետ որեւէ կապ ունի, եւ հետո Սերժ Սարգսյանն անուններ չհնչեցրեց, չէր էլ հնչեցնի, չնայած կարծես հրաժարականից առաջ Սեյրան Օհանյանի հետ որոշ խոսակցություններ եղել են
` հիմնականում կապված բանակում տեղ գտած խնդիրների, Հովնանյանի թաղամասում կառուցվող իր տան շինարարության հետ»:
Ի դեպ, ըստ լուրերի, Օհանյանը փոխել է մտադրությունը քաղաքականություն մտնելու մասով, ավելին` խոսակցություններ են գնում օրերս ստեղծված հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարությունում նրա ներգրավման մասին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: