18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նրա կուսակցական լինել-չլինե՞լով է լինելու. Մելքումյանը՝ Վիգեն Սարգսյանից (վիդեո)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Պաշտպանության նախարարի կուսակցական լինելու կամ չլինելու հետ կապված խնդիրը պայմանավորում է անձով, թեև, նրա համար կատարյալ մոդելն այն է, որ ամեն ինչ համակարգը որոշի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը հիշեցրեց՝ Վիգեն Սարգսյանը Կառավարության ներկայացուցիչ է, իսկ Կառավարության թիմը նեկայացրել է իշխող ՀՀԿ-ն:

Դիտարկմանը, որ 2008 թվականին բանակը դուրս բերեցին նախագահի ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիների դեմ, իսկ առջևում խորհրդարանական ընտրություններ են և հարցին, թե պատմության կրկնման վտանգը չի՞ մեծանում, եթե Պնախարարը կուսակցական շահով կապված է լինում, պատգամավորը պատասխանեց. «2008 թիվը լայն և նեղ առումով համարում եմ խայտառակ էջ : Կրկնում եմ՝ համակարգը պետք է այնպիսին լինի, որ ձեր ասած ռիսկերը համակարգը լուծի, այսինքն՝ հենց ձեր ասած ռիսկն առաջանա, համակարգը թույլ չտա: Հիմա պետք է մտածել, թե ինչպես անել, որ պաշտպանության համակարգում ստեղծեն այնպիսի համակարգ, որ կուսակցական ազդեցությունը մինումի հասցնեն կամ ընհանրապես չլինի»:

Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք կուսակցական լինելը չի ազդի ընտրություններին բանակի քվեարկության վրա, Մելքումյանը պարզ խոսեց. «Պնախարարը Կառավարության կազմում է և ենթարկվում է գերագույն գլխավոր հրամանատարին, դուք կարծում եք՝ նրա կուսակցական լինել-չլինելով է լինելո՞ւ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ