27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեզ համար շատ կարևոր է. ՀՀԿ-ը՝ Վիգեն Սարգսյանի որոշումից

«Դեռ երեկ այդպիսի դիմում չի եղել, իսկ այսօր տեղեկացնանք, որ նա նման որոշում է կայացրել: Հավանաբար մոտ օրերս կգրի: Անկեղծ ասած՝ մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի առանցքային քաղաքական դեմքերից մեկը որոշում է կայացրել անդամակցել ՀՀԿ-ին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատսխանելով հարցին, թե արդյոք ՊՆ ՎԻգեն Սարգսյանն արդեն գրել է դիմում՝ ՀՀԿ-ին անդամագրվելու:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝  Վիգեն Սարգսյանի վրա որևէ ճնշում չի եղել՝ նման որոշում կայացնելու համար, դա եղել է բացառապես նախարարի որոշումը:

Դիտարկմանը՝ միգուցե վարչապետն էլ նման որոշում կայացնի, Է. Շարմազանովն արձագանքեց. «Կապրենք, կտեսնենք: Դա պարոն վարչապետի որոշումն է, բայց, քանի որ սահմանադրական բարեփոխումներից հետո արդեն քաղաքականության մեջ կուսակցական գործիչների դերակատարությունը պետք է բարձրանա: Եվ եթե մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինեն այս կամ այն կուսակցության անդամ: Սա շատ կարևոր է նաև, որ մեր հարգարժան պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, իմ լավ ընկերը նման որոշում է կայացրել: Նա պարկեշտ, ազնիվ, իսկ ամենակարևորը հայրենասեր քաղաքական գործիչ է»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ