18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Յուրաքանչյուր լումա պիտի վերահսկվի» (վիդեո)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ եթե որևէ պատգամավոր, ծնող, որևէ քաղաքացի բողոք ունի բանակից, այսինքն՝ տեղյակ է անօրինականության որևէ փաստի մասին, դիմի համապատասխան մարմին, թեկուզև Ազգային ժողով: «Եթե ցանկանում ենք ապրել նորմալ, ժողովրդավարական ու թափանցիկ տեսքով, մենք չպիտի ուղղակի խոսենք: Ես լուսնից չեմ իջել, որ ասեմ, որ որևէ կոռուպցիա չկա: Եթե ունեք փաստեր, տվեք, ներկայացրեք»,-նկատեց նա:

Դիտարկմանը, թե գեներալների, պաշտոնյաների ունեցած դղյակները փաստ չե՞ն, նա արձագանքեց. «Ոչ, ես էլ եմ տուն սարքում, 10 տարի է իմ ընտանիքով, դեռ մի 5 տարի էլ կսարքեմ: Եթե որևէ մեկը կարող է ասել, որ ես պետական բյուջեի թալանի կամ որևէ կոռուպցիայի մեջ եղել եմ, ես հենց այսօր դուրս կգամ քաղաքականությունից:

Հավատացեք, որ կարող են լինել մարդիկ, ովքեր դղյակներ չունեն, բայց չարաշահումներ են արել: Հարց եք տալիս՝ պիտի՞ պատժվեն, այո, օրենքի ամբողջ խստությամբ»:

Հարցին, թե միգուցե քաղաքական հրահանգ չկա, Է. Շարմազանովն արձագանքեց. «Քաղաքական հրահանգն էլ կա, քաղաքական կամքն էլ կա»: Նա հորդորեց հավատալ և վերահսկել. «Յուրաքանչյուր լումա պիտի վերահսկվի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ