27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ են փորձում կալանքի տակ պահել Անդրիաս Ղուկասյանին.մանրամասներ

««Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործը տապալվել է, բայց որպեսզի շարունակեն նրան կալանքի տակ պահել, փորձ է արվում նրա գործը միացնել «Սասնա Ծռերի» գործին»,-այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Անդրիաս  Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Գործն, ըստ էության, տապալված է իրավական, փաստական առումով, եւ դրանում մեծ դեր ունեն նաեւ լրատվամիջոցները, քանի որ նրանց օնլայն հեռարձակումների, ինչպես նաեւ լրագրողների, օպերատորների ցուցմունքների հիման վրա մենք ապացուցեցինք, որ ոչ Անդրիաս Ղուկասյանը, ոչ Դավիթ Սանասարյանը, ոչ Արմեն Մարտիրոսյանը, ոչ էլ մյուս տղաները նման անկարգություններ չեն արել»,-ընդգծեց  փաստաբանը:

Փաստաբանի փոխանցմամբ` գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Անդրիաս Ղուկասյանը նպատակ է ունեցել Սարի թաղից մարդկանց տանել ՊՊԾ գունդ, միանալ տղաներին եւ օժանդակել նրանց: Պաշտպանները այդ հաղորդագրությունից են իմացել, որ գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայություն, որեւէ մեկը նրանց մինչ օրս չի իրազեկել այդ մասին:

Անազատության մեջ պահելու համար, ըստ փաստաբանի, իրավապահ մարմինները «հորինել են գործակալ Գեղամ Սարգսյանի գործոնը», որն իբրեւ թե ցուցմունք է տվել եւ ասել, որ Անդրիաս Ղուկասյանը առաջնորդել է մարդկանց դեպի ՊՊԾ գունդ։

Անդրիաս Ղուկասյանի փաստաբանններ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը ուսումնասիրել են վկայի անցյալը եւ պարզել, որ նա երկու անգամ դատված է եղել՝ փաստաթղթեր կեղծելու եւ անկարգություններ անելու համար, մեկ անգամ էլ նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, որը հետագայում հանվել է՝ անձի պարանոյիդ հոգեկան խանգարում ունենալու պատճառով, եւ նա բուժման է ուղարկվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ