14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը լավատես չէ մոտակայում ԼՂ խնդրի կարգավորման հարցում․ Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան լավատես չէ մոտ ժամանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, գրում է РИА Новости-ն։  «Ես չէի ասի, որ մենք այստեղ մոտ ժամանակներս հակամարտության կարգավորման հարցում մեծ լավատեսություն ունենք: Սակայն շարունակելու ենք համառ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ»,- այսօր լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում հայտարարել է նա։ Միեւնույն ժամանակ, նախագահի օգնականը […]

«ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայում Ծառուկյանի վերադարձի համար»

Օգտատեր Արման Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «ԲՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի հող նախապատրաստի Ծառուկյանի վերադարձի համար։ Հատկապես վերջին օրերին իրար հետևից լույս են տեսնում տարբեր հոդվածներ ու հրապարակումներ, որոնք տեղեկատվական արտահոսքերի կամ էլ վերլուծությունների տեսքով պարբերաբար ակնարկում են, որ Ծառուկյանը վերադառնալու է քաղաքականություն ու անելու է դա ԲՀԿ պլատֆորմի վրա։ […]

ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին վերագրվող հայտարարությունների առնչությամբ

Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հանդես եկավ ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը: Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր պատասխան հայտարարության մեջ ուշադրություն հրավիրեց ԺՀՄԻԳ տնօրեն Լինկի Բաքու կատարած այցի և նրան վերագրվող հայտարարությունների ու գնահատականների մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության վրա: Նա […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի նորընտիր Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Միանգամայն ողջունելի է և հուսադրող, որ համաշխարհային Կազմակերպության ղեկավարման պատասխանատու առաքելությունը ստանձնում է Ձեզ նման արհեստավարժ պետական գործիչը, որն ունի տասնյակ տարիների փորձառություն` ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզներում: Ձեր իմաստնությունը, գիտելիքներն ու կարողությունները խիստ պահանջված են` […]

Հերմինե Նաղդալյանը պատասխանել է Թուրքիայի արտգործնախարարին

Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ լիագումար նիստում   «Իրավիճակը Թուրքիայում` պետական հեղաշրջման փորձի լույսի ներքո » թեմայի քննարկմանը  ՀՀ ազգային ժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ հակադարձել է Թուրքիայի արտգործնախարարի նախօրեին հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի Չավուշողլուի տեսլականը՝ 5 շրջանների ենթադրյալ […]

Արսեն Բաբայանն օրենքի նախագիծ է առաջարկում

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը իր  ֆեյսբուքյան  էջում գրառում է կատարել: «Իմ կարծիքը երեխաների նկատմամբ ծնողների կողմից բռնություն գործադրելու իրավական հետևանքի մասին. Երեկվանից լայն ու ծանր քննարկումներ են սկսվել այն տեսանյութի     առթիվ, որտեղ մի կին այգում ապտակում է մինչև 6 տարեկան աղջկան: Ոստիկանությունից պարզեցին և հայտնեցին, որ ապտակողը […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով: ՀՀ Նախագահը ողջունել է գործընկերոջը մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնել բարեկամական, եղբայրական հարաբերությունները Տաջիկստանի հետ: Նշելով, որ հայ-տաջիկական հարաբերությունների […]

Թափանցիկ աշխատելն այլևս հանձնարարական է

Օգտատեր Մանե Զաքարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ցանկացած ժողովրդավար պետության համար չափազանց կարևոր է գերատեսչությունների աշխատանքների թափանցիկությունը: Սովորաբար կառույցների բաց աշխատանքներին նպատասում են բազմաթիվ գործոններ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ոչ պակաս կարևոր է ընդգծել լրատվամիջոցների դերն ու նշանակությունն այս գործում: Պետական մարմինները պետք է հաշվետու ու բաց աշխատեն ԶԼՄ-ների հետ, […]

Կկաշկանդի՞ իշխանություններին

«Որպես վերլուծաբան ես կուզեմ, որ ինքը վերադառնա, որովհետև քաղաքական դաշտում ցանկալի է, որ լինեն իշխանություննեին կաշկանդող մի քանի բևեռներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը խոսելով ԲՀԿ հիմնադիր և նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի`  հնարավոր վերադարձի մասին քաղաքականություն: Ըստ Ա. Պեպենյանի` եթե իշխանությունները մնում է միայն ընդդիմության դեմ պայքարն, ապա նրանք հանգիստ ջախջախում են ընդդիմությանը, իսկ […]

Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը.նախարար /վիդեո/

«Սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ»,- այս մասին հոկտեմբերի 13-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտնեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԱրտեմ Ասատրյանը: Նախարարը նշեց , որ, որպես սոցիալական անապահովներ, հանրապետությունում հաշվառված է 130 հազարից ավելի մարդ: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի