06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրապարակվել է վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագիրը

ՀՀ կառավարությունը հրապարակել է վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած կառավարության ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համալրված տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 20-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել կառավարության ծրագիրը քննարկելու համար:

Լավ լուր Ազգային ժողովից

Իշխանության ու ընդդիմության միջև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ համաձայնության գալուց հետո Ազգային ժողովը սկսեց նախագիծը քննարկել երկրորդ ընթերցմամբ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ 5 խմբակցությունները եկել են համաձայնության բոլոր կետերի վերաբերյալ: Փոփոխություններն այսօր կկատարվեն, իսկ վաղը՝ նախքան քվեարկությունը նախարարը խոստացավ պատգամավորներին ուղարկել ամբողջական նախագիծը, որպեսզի ևս մեկ անգամ ծանոթանան, ապա քվեարկեն: ԱԺ փոխնախագահ, […]

Իշխանությունն ու ընդդիմությունն եկան փոխհամաձայնության

Իշխանությունն ու ընդդիմությունն այսօր խորհրդարանում քննարկումների արդյունքում համաձայնության են եկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Սուտ հայտարարությունը տարբերակվելու է, այսինքն՝ տարբերակվելու են դիտավորությամբ արված և անփութությամբ արված, որովհետև եթե դիտավորությամբ է արված, թող, հա, քրեական պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե անփութությամբ է, նախատեսում ենք տուգանք՝ […]

Սուրիկ Խաչատրյանը նեղսրտած չէ (վիդեո)

«Նոր կառավարությունն իր թիմն է ձևավորում, իսկ Սյունիքի նախկին մարզպետը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պաշտոնավարել, իսկ կառավարությունն ընդունել է այդ որոշումը»,-Henaran.am-ի հարցին պատասխանելով, թե ինչ կարծիք ունի Սյունիքում նոր մարզպետի նշանակման ու Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Կարապետյանը: Լուրերը, թե նոր մարզպետ Վահե Հակոբյանը ցանկանում […]

ՌԴ-ն և Թուրքիան «Թուրքական Հոսքի» շուրջ կարծես թե համաձայնության են եկել

Վերջերս ՌԴ և Թուրքիայի նախագահների ներկայությամբ երկու երկրների էներգետիկայի նախարարներ  Ալեքսանդր Նովակը և Բերաթ Ալբայրաքը էնեգետիկայի ոլորտում համաձայնագիր ստորագրեցին, որով սկիզբ դրվեց երկու երկրների այսպես կոչված մերձեցմանը. ստորագրվել է միջկառավարական համաձայնագիրը «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ: Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են  նաև «Թուրքական հոսքի» շրջանակներում գազի զեղչի տրամադրման մեխանիզմների շուրջ: Ռուսական «Գազպրոմը» տեղեկացրել է, որ […]

«Համաձայնության չենք կարողացել հանգել»

Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի աշխատասենյակում խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընթանում էր ԸՕ-ի շուրջ քննարկում: Հիշեցնենք, որ այսօր ԸՕ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց 104 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկումները դեռ շարունակվում են, սակայն համաձայնության չեն կարողացել հանգել. […]

Իշխանությունն ու ընդդիմությունն ընդհանուր համաձայնության են գալիս (վիդեո)

Ազգային ժողովում իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները քիչ առաջ ավարտեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումը Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի աշխատասենյակում: Քննարկումից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ քննարկումը դեռ շարունակվելու է, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ընդհանուր հայտարարի գալ է հաջողվում: «Հիմա ընդդիմադիր խմբակցություններն առանձնացան բանակցելու […]

«Մենք կարող ենք Բաքուն հավասարեցնել հողին, բայց…» /վիդեո/

«Ադրբեջանը միշտ էլ պատրաստվում է պատերազմի և շատ ակտիվ է պատրաստվում, որովհետև մարդը հայտարարեց , որ երբևիցե չի գնալու որևէ խաղաղարար քայլի: Նրա ասածը հետևյալն է՝ Ղարաբաղը թողեք մեզ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Արման Նավասարդյանը ընդգծեց.« Ռազմավարական զենքը նման իրադրության մեջ չի կարող որևէ դեր […]

Խոսքը նախընտրական խոստումների մասին է. Զուրաբյանի գնահատականը՝ կառավարության ծրագրին (վիդեո)

ԱԺ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դեռևս չի կարդացել կառավարության ծրագիրը, բայց ընդհանուր առմամբ չի կարծում, որ ինչ-որ ծրագրի տեքստով կարելի է բարելավել երկրում իրավիճակը: «Ամենալավ ծրագրերը կարելի է ներկայացնել, իսկ հետո կարելի է անել նույն չարագործությունն, ինչ-որ արվել է տարիներ շարունակ, այնպես որ անկախ ծրագրի բովանդակությունից, իհարկե, մենք այս կոռումպացված համակարգից շատ լավ բան […]

«Իշխանությունն ապահովագրում է իրեն»

«Մենք դիտավորության խնդիր չունենք, եթե մարդը սուտ է  ասում, նա պետք է քրեական պատասխանատվություն կրի: Բայց դիտավորություն խնդիրը պետք է ամրագրված լինի օրենսդրության մեջ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ հենց այս կետի շուրջ՝ դիմումատիուին պատասխանատվության ենթարկելու, անհամաձայնության կա իշխանության ու ընդդիմության միջև: Ըստ նրա՝ նման կերպ իշխանությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված