01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Անտրամաբանական կլիներ, որ չհստակեցնեի իմ հարաբերությունները ՀՀԿ-ի հետ» (վիդեո)

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեծ պատիվ է, որ իր կուսակցական ընկերները կողմ քվեարկեցին իրեն՝ Գործադիր մարմնի կազմում ընդգրկվելու որոշմանը:

«Ինձ համար այսօրվա ամենակարևոր խորհուրդներից մեկն այն էր, որ բոլոր ելույթներում լսեցի բացարձակ միակարծություն, որ պաշտպանությանը մնալու է առանցքային դրույթներից մեկը: Ես արդեն առիթ եմ ունեցել բազմաթիվ քննարկումների ժամանակ էլ հասկանալ, որ պաշտպանությունն այն ոլորտն է, որում մենք ունենք նաև խորհրդարանական բոլոր ուժերի աջակցությունը»:

Պաշտպանության նախարարը շեշտեց՝ շատ վճռորոշ  է տրամադրված և կարծում է՝ ազգ-բանակի կառուցման գաղափարախոսությունը դառնում է առանցքային իրողություն բոլորիս համար: Մեր զինված ուժերն էլ, նախարարի խոսքով, դառնալու են ավելի թափանցիկ, ավելի սիրված ու մարտունակ:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց նաև, որ կարիք կա բազմաթիվ խնդիրներին մոտենալ նոր տեսանկյունից:

Հարցին, թե ինչու հենց հիմա որոշեց դառնալ ՀՀԿ-ական, իսկ նախկինում, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր նման որոշում չկայացրեց, նա պատասխանեց, որ նախկին պաշտոնը բարձրագույն հայեցողական պաշտոն է, իսկ նախարարը քաղաքական պաշտոն է. «Եվ ես, զբաղեցնելով ամենակորևոր նախարարություններից մեկի ղեկավարի պաշտոնը, կարծում եմ՝ անտրամաբանական կլիներ, եթե չֆիքսեի ու չհստակեցնեի իմ հարաբերությունը ՀՀԿ-ի հետ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ