15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Բոլոր խնդիրներով հանդերձ ՀՀԿ-ը մնում է քաղաքական դաշտի առանցքային դերակատարը» (վիդեո)

ՀՀԿ համագումարում ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթների վերաբերյալ համագումարից հետո իր տեսակետը ներկայացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերլուծելով ելույթը՝ նա ասաց, որ կային մի շարք կարևոր կետեր. «Նախևառաջ Նախագահը ելույթում կարևորեց այն, որ մենք բարեփոխումների կողմնակից ենք,  բարեփոխումներ ենք  իրականացնելու հանրային կայնքի բոլոր ոլորտներում»:

Ըստ Շարմազանովի՝ շատ կարևոր էր նաև այն, որ ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, պետք է ուշադրություն դարձնել նաև կուսակցաշինությանը. «Մենք պետք է վեր հանենք կուսակցության խնդիրները, ուշագրավ է, որ ասվեց՝ մենք պատրաստ ենք բարելավել ու բարեփոխել մեր աշխատանքները»,-նշեց ՀՀԿ խոսնակը:

Հաջորդ կարևոր կետը, նրա ներկայացմամբ, այն է, որ ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ խնդիրներով հանդերձ ՀՀԿ-ը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ ու  առնցքային դերակատարը. «Ու մենք  գնում ենք առաջ՝ խորհրդարանական ընտրություններին՝ եղածը պահպանելու ու ավելին ակնկալելու նպատակով»:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ՀՀԿ-ը մեծ դեր է հատկացնում միջկուսակցական արտաքին կապերի ամրապնդմանը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հիմնահարցին, ապա Է. Շարմազանովը հիշեցրեց՝ Նախագահը ևս մեկ անգամ ամպրապնդեց դիրքորոշումը, որ ՀՀ-ի նպատակը Բաքվին հրահրելը չէ, այլ խաղաղության հաստատումը:

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ