26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանիայում վրդովված են Էրդողանի սպառնալիքներից

Թուրքիայի հետ եվրաանդամակցության բանակցությունները կասեցնել առաջարկող եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձևի ընդունումից հետո Անկարայի ցուցաբերած կոշտ արձագանքը Գերմանիայում ընկալվել է որպես սպառնալիք:

Միջանկյալ նշենք, որ  Էրդողանը սպառնացել էր, որ Թուրքիան փախստականների առաջ կբացի դեպի Եվրոպա տանող դարպասները:

«Ուրեմն տեսեք, եթե այսպես շարունակեք, Թուրքիան կբացի այդ սահմանները: Ձեր այդ չոր սպառնալիքներից ոչ ես եմ որևէ բան հասկանում, ոչ իմ ժողովուրդը»:

Գերմանական մամուլը բազմաթիվ հրապարակումներ է արել «Էրդողանը սպառնում է Գերմանիային» գլխագրերով: Գերմանիայի դաշնային կառավարության խոսնակը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ սպառնալիքների լեզվով խոսելը օգտակար չի կարող լինել կողմերից և ոչ մեկի համար:

«Եթե ծագում են խնդիրներ, միասին քննարկելը և դրանք լուծելը շատ ավելի գերադասելի է»,- նկատել է տվել կառավարության խոսնաը; Իսկ Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների մասին համաձայնագիրը նա բորոշել որպես համատեղ ձեռքբերում և փոխշահավետ գործարք:

Գերմանիայում թուրքական համայնքի ներկայացուցիչները համարում են, որ ԵԽ-ի այդօրինակ որոշումը լուրջ ռիսկի է ենթարկում թուրք-գերմանական հարաբերությունները: Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ այդ բանաձևի ընդունումը Եվրոպայում թուրքական լոբբինգի թերացման հետևանքն է;

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ