17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ռազմիկ Զոհրաբյանը խնդրել է իրեն չընդգրկել ՀՀԿ ԳՄ կազմում /վիդեո/

«Կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեր կուսակցական հիմնասյուներից մեկը, մեր ավագ ընկերը, մարդ, ով եղել է Ազգային միացյալ կուսակցության անդամ, տասը տարի ՀՀ անկախական գաղափարների համար ազատազրկման է ենթարկվել, ինքն իր ցանկությամբ դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին  և  առողջական խնդիրներ ունենալու պատճառով խնդրել է իրեն չընդգրկել կուսակցության գործադիր մարմնում», – ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի ավարտից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Սամվել Ֆարմանյանի՝ ՀՀԿ ԳՄ կազմում ընդգրկելու փաստին՝ Շարմազանովն ընդգծեց՝  լիահույս է, որ վերջինս նոր ավյուն կհաղորդի ԳՄ-ին: Խոսելով Արփինե Հովհաննիսյանին ԳՄ կազմում ընդգրկելու փաստի մասին՝ ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ նա իր արդյունավետ աշխատանքով ապացուցել է, որ կարող է արդյունավետ աշխատել: Շարմազանովը նշեց, որ հետայսու ՀՀԿ-ն նախագահն ունենալու է առաջին տեղակալ:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ